Քաղաքական

03.03.2021 21:51


«Հայրենիքի փրկության շարժման» հաջորդ հանրահավաքը՝ շաբաթ օրը, ժամը 15-ին

«Հայրենիքի փրկության շարժման» հաջորդ հանրահավաքը՝ շաբաթ օրը, ժամը 15-ին

«Հայրենիքի փրկության շարժման» հաջորդ հանրահավաքը տեղի կունենա շաբաթ օրը՝ մարտի 6-ին, ժամը 15-ին: Այս մասին հայտարարվեց այսօր Բաղրամյան պողոտայում կայացած հանրահավաքի ժամանակ:

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը նշեց. «Նախագահական նստավայրից այսօր հավաստիացրել են, որ առնվազն մինչեւ մարտի 8-ը ԳՇ պետը Օնիկ Գասպարյանն է: Դա նաև ձեր շնորհիվ է:

Երեկոները ով ազատ է, եկեք այստեղ աշխատանքից հետո: Կզրուցենք, վրանների տակ թեյ կխմենք: Խմբեր կազմեք, մտեք պետական շենքեր, քարոզեք, վանկարկեք»:

Այս խորագրի վերջին նյութերը