Քաղաքական

04.03.2021 13:19


Բողոքարկվելու է. փաստաբանը՝ Վազգեն Մանուկյանի խափանման միջոցի մասին

Բողոքարկվելու է. փաստաբանը՝ Վազգեն Մանուկյանի խափանման միջոցի մասին

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել և որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

«Սա սովորական քաղաքական հետապնդում է, լուրջ գործ չէ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն Մանուկյանը։

Նրա փաստաբան Արամ Վարդևանյանն էլ ասաց, թե գործ ունեն «պրիմիտիվ» քաղաքական հետապնդման հետ։

«Սա պարզապես պատվեր է»,-ասաց Վարդևանյանը՝ նշելով, թե մեղադրանքի էությունն, առհասարակ, պարզ չէ։

Ստորագրությունը՝ չհեռանալու մասին խափանման միջոցը կբողոքարկվի։

«Սա, բնականաբար, բողոքարկվելու է։ Բոլոր քրեադատավարական գործիքներով արձագանքելու ենք այս իրավիճակին»,-ասաց Արամ Վարդևանյանը։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը