Քաղաքական

04.03.2021 13:53


Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին մարդ բերած ավտոբուսների ու միկրոավտոբուսների գումարը իշխանությունը վճարեց բյուջեի հաշվին. կառավարությունը նախագիծն ընդունեց

Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին մարդ բերած ավտոբուսների ու միկրոավտոբուսների գումարը իշխանությունը վճարեց բյուջեի հաշվին. կառավարությունը նախագիծն ընդունեց

Mediaport-ը գրում էԿառավարությունն այսօր հաստատեց մասնավոր մարդատար մեքենաներին 50 մլն․ դրամ օժանդակություն ցուցաբերելու նախագիծը, որը ներկայացրել էր Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Ըստ նախագծի՝ դա արվում է իբր կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելու համար։

Mediaport-ի կառավարական աղբյուրների փոխանցմամբ, իրականում այդ միջոցառումն ընդամենը պետական ռեսուրսի մսխում է, քանի որ բյուջեի միջոցներով Փաշինյանը վճարում է այն մասնավոր մեքենաներին, որոնք մարտի 1-ի հանրահավաքին Հանրապետության հրապարակը լցնելու համար ամբողջ Հայաստանից մարդկանց են տեղափոխել մայրաքաղաք։ Եվ դրանով է պայմանավորված այն հանգմանքը, որ այս նախագիծը բերվեց հենց հիմա՝ հանրահավաքից 3 օր անց և այն պարագայում, երբ պետությունը վերացրել է տուրիստական հոսքը խաթարող բոլոր արգելքները, որոնք պայմանավորված էին համավարակով:

Հերթական անգամ իր անձնական իշխանության պահպանման համար ծախսված պետական միջոցները Փաշինյանը փորձում է ներկայացնել որպես կառավարության կողմից լուծված խնդրի օրինակ։ Սա իսկապես խայտառակություն է:

Այս խորագրի վերջին նյութերը