Քաղաքական

06.03.2021 16:02


Մինչև մարտի 9-ը նախագահը կարող է դիմել ՍԴ. մենք դա ենք պահանջում. Արա Զոհրաբյան (տեսանյութ)

Մինչև մարտի 9-ը նախագահը կարող է դիմել ՍԴ. մենք դա ենք պահանջում. Արա Զոհրաբյան (տեսանյութ)

Օրենսդրությունն ասում է, որ եթե վարչապետը առաջարկությամբ դիմում է նախագահին, վերջինս կարող է եռօրյա ժամկետում այն առարկություններով վերադարձնել վարչապետին. Վարչապետը ըստ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 5-օրյա ժամկետ ունի առարկությունները չընդունելու համար: Օրենքն ասում է, այդ 5 օրը լրանալուց հետո երեք օրում ՀՀ նախագահը կարող է դիմել ՍԴ: Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, ՊՆ-ի շենքի դիմաց հաջակցություն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի և բանակի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Նրա խոսքով, այդ եռօրյա ժամկետը լրանում է մարտի 7-ին. «Քանի որ 7-ը ոչ աշխատանքային օր է, օրենքն ասում է, որ վերջին օր է համարվում ոչ աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրը. «Քանի որ մարտի 8-ն էլ է ոչ աշխտանքային, հետեւաբար հաջորդ աշխատանքային օրը մարտի 9-ն է եւ մինչեւ այդ օրը նախագահը կարող է դիմել ՍԴ: Մենք ասում ենք՝ հարգելի ՀՀ նախագահ, ինչու եք այս 2 սահմանադրական մարմինների վեճն ասում՝ գնացեք երկուսով լուծեք: Բա ՍԴ-ից ավելի լավ հարթակ կա՞: Հիմա ամեն ինչ արվում է, որ նախագահը չդիմի ՍԴ: Հիմա մենք ուզում ենք գնանք եւ պնդենք, նախագահից պահանջենք, որ դիմի ՍԴ: ՀՀ նախագահը շատ հարցերում է լռում եւ հիմա էլ այս կարեւոր ժամանակահատվածում փորձում է անգործություն դրսեւորել:

Եթեդրսեւորեց անգործություն, դրան հաջորդելու են որոշակի գործողություններ: Հիմա մենք գնում ենք նախագահի մոտ, պահանջում ենք, որ նա սահմանադրական ճանապարհով լուծի այս հարցը»,-ասաց Զոհրաբյանը:

Նա նկատեց, որ եթե ՀՀ նախագահը չդիմի ՍԴ, Գլխավոր շտաբի պետն էլ ասի՝ ես չեմ ընդունում այդ հրամանագիրը, դա բերելու է բախումների. «Մենք չենք ուզում բախումներ լինեն, բայց կարծես թե այս պաշտոնատար անձինք դրդում են դրան: Բարեկամ, ասել ես, որ կա Սահմանադրության խնդիր, ինչու ես հիմա խուսափում: Նա պետք է դիմի ՍԴ վարչապետի առաջարկությունը հակասահմանադրական ճանաչելու պահանջով»,-ասաց ՓՊ նախագահը:

Աղբյուրը` news.am

Այս խորագրի վերջին նյութերը