Քաղաքական

07.03.2021 20:51


Շուռնուխի ամենաբարձր կետում 30 մետրանոց և 40 քմ մակերեսով մեծ եռագույն է բարձրացվել (տեսանյութ)

Շուռնուխի ամենաբարձր կետում 30 մետրանոց և 40 քմ մակերեսով մեծ եռագույն է բարձրացվել (տեսանյութ)

Սյունիքի մարզի Շուռնուխ սահմանամերձ գյուղում այսօր հանդիսավորությամբ բարձրացվեց հայկական եռագույնը։ Հայկական դրոշն այսուհետ կծածանվի 30մ բարձրության վրա։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան:

Դրոշի բարձրացումն ուղեկցվել է հանդիսավոր միջոցառումներով։ Գորիս խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերը ներկայացել են ավանդական կերակուրներով։ Շուռնուխում ամբողջ օրը նաև մշակութային հետաքրքիր նախաձեռնություններ են սպասվում։

Միջոցառմանը ներկա էր Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանը։ Նա Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ դրոշը տեղադրվել է Շուռնուխի ամենաբարձր կետում։

«Հայկական եռագույնն ունի 8 մետր երկարություն և 4 մետր լայնություն։ Ուղիղ գտնվում է ադրբեջանցիների դիմաց»,-ասաց նա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Այս խորագրի վերջին նյութերը