Քաղաքական

07.03.2021 22:18


Վաղը՝ ժամը 16:00-ին, հրավիրում ենք Բաղրամյան պողոտա, որտեղից ավտոբուսներով կշարժվենք Եռաբլուր՝ սգացող կանանց հետ միասին հանձնառու լինելու փրկել մեր hերոսների հայրենիքը. «Հայրենիքի փրկության շարժում»

Վաղը՝ ժամը 16:00-ին, հրավիրում ենք Բաղրամյան պողոտա, որտեղից ավտոբուսներով կշարժվենք Եռաբլուր՝ սգացող կանանց հետ միասին հանձնառու լինելու փրկել մեր hերոսների հայրենիքը. «Հայրենիքի փրկության շարժում»

Վաղը՝ ժամը 16:00-ին, հրավիրում ենք Բաղրամյան պողոտա, որտեղից ավտոբուսներով կշարժվենք Եռաբլուր՝ սգացող կանանց հետ միասին հանձնառու լինելու փրկել մեր hերոսների հայրենիքը: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայրենիքի փրկության շարժումը»:

«Ցավի և պայքարի մարտի 8

Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր, դուստրեր,

Վաղը մարտի 8-ն է՝ Կանանց իրավունքների ու ազատության միջազգային օրը: Օր, որ լիցքավորում էր Ձեր արժանապատվությունը, հաստատում երջանիկ լինելու Ձեր առաքելությունը և ամրագրում, որ կայուն են այն հասարակությունները, որտեղ արժևորված ու երջանիկ է կինը:

Ավաղ, մեր ցավալի պարտությունն ու մեր պետականության կազմաքանդումը նաև շատերիդ անձնական ցավն ու ողբերգությունն է:

Մենք պարտք ենք մեր հերոսներին, նրանց մայրերին, կանանց, դուստրերին ու քույրերին։ Մեր ուխտի ճանապարհն անցնում է Եռաբլուրով: Եռաբլուրը մեր խոստումների ու ապագա Հայաստանի անկյունաքարն է:

Սիրելի՛ կանայք,

Վաղը՝ մարտի 8-ին, ժամը 16:00-ին, ձեզ հրավիրում ենք Բաղրամյան, որտեղից ավտոբուսներով կշարժվենք դեպի Եռաբլուր՝ մեր սգացող կանանց հետ միասին հանձնառու լինելու փրկել մեր Հերոսների Հայրենիքն ու արժանի լինել նրանց հիշատակին»,-ասված է հայտարարության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը