ՀՀԿ-ականները դեմ չքվեարկեցին կառավարությանն անվստահություն հայտնելուն
«Ազգային ժողովը որոշում է առաջարկել ՀՀ նախագահին քննարկել ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը» ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ներկայացրած որոշման նախագիծը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դրել է քվեարկության: Քվեարկությունը, սակայն, տեխնիկական խնդիրների պատճառով այդպես էլ 2 անգամ տեղի չունեցավ:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հիշեցրել է, որ եթե հանկարծ քվերակությամբ չի անցնում ընդդիմադիր խմբակցության առաջարկությունը, ապա խմբակցությունը 4 ամիս հետո իրավունք ունի նույն հարցը նորից քննարկման առարկա դարձնել.
-Մենք հիմիկվանից ասում ենք, որ այսօրվա քվեարկությունը մեր գործընկերների 4 ամիս հետո լուրջ պատասխանատվության հարց է, որովհետև այն կուրսը, որով մեզ տանում են 4 ամիս հետո ավելի է վատթարացնելու ժողովրդի վիճակն ու տնտեսության վիճակը,- ասել է Վահան Հովհաննիսյանը:
Նա նաև առաջարկել է, հետաձգել հարցի քվեարկությունը մինչև վաղը առավոտյան, հաշվի առնելով նաև տեխնիկայի անսարքությունը:
Ի պատասխան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ միևնույն է կոալիցիան դեմ է քվեարկելու: Նա նաև նշել է, որ կոալիցիայի համար հասկանալի է, որ ընդդիմադիր ՀՅԴ-ն քննադատւմ է կառավարությանը, սակայն անհասկանալի է այն հանգամանքը, որ տեղեկանքում ամեն ինչ բարդվել է նախկին երկու կառավարությունների վրա.
-Իմ կարծիքով դա արդար չէ,- ասել է նա:
Այստեղ իր դժգոհությունը հայտնեց նաև ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը, նշելով, որ որոշման նախագիծը նոր է ստանում, իսկ ԱԺ-ում չի կարող որևէ նախագիծ քվեարկության դրվել, որը պատգամավորներին չի բաժանվել:
Նա նաև նկատել է, որ ՀՀ Սահմանադրությամբ կառավարությանն անվստահույթւոն կարող է հայտնել ՀՀ Ազգային ժողովը, ոչ թե նախագահը:
-Ո՛չ, միանգամից արձագանքել է Հովիկ Աբրահամյանն ու ասել,- Ասեք որ հոդվածով, ես ընթերցեմ:
Որոշման նախագիծը նորից դրվեց քվեարկության ու չընդունվեց կողմ 10, դեմ 13 ձայների հարաբերակցությամբ:
Հատկանշական է, որ դահլիճում ներկա մոտ 40 ՀՀԿ-ական պատգամավորներից դեմ քվերակեցին ընդամենը 13-ը:

7or.am