Քաղաքական

15.04.2009 15:52


Տիգրան Կարապետյանի պատասխանը Գուրգեն Եղիազարյանին

Տիգրան Կարապետյանի պատասխանը Գուրգեն Եղիազարյանին

«Առավոտ» օրաթերթին (14.04.09)  տված հարցազրույցում ՀԱԿ ցուցակով Երևանի ավագանու թեկնածու Գուրգեն Եղիազարյանը մասնավորապես ասել է. «Երբ ես ուզում եմ տեղեկանալ իշխանությունների ցանկությունների մասին, լսում եմ Տիգրան Կարապետյանին: Ընդ որում, հետաքրքիր է, որ նա ուզում է հաղթել ընտրություններում՝  65 հոգանոց ավագանու համար ներկայացնելով ընդամենը 20 հոգանոց ցուցակ»։  Պարզաբանումերի համար դիմեցինք «Ժողովրդական Կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանին։ 

Ստորև ներկայացնում ենք նրա մեկնաբանությունը.

«Այդ ո՞նց է ստացվում, որ մարտի 1-ի մասին ոչինչ չիմացան, իրենց մյուս բախումների մասին ոչինչ չիմացան...Այսինքն, դա մտածելու տեղիք է տալիս, որ իրենք իշխանությունների հետ բանակցում են։ Եթե չեն բանակցում՝ ինչու՞  են ասում, որ իրենք վճռական չեն։ Ինչ վերաբերում է 20 հոգանոց ցուցակին. դա շատ լավ ցուցակ է։ Այն նշանակում է, որ Կարապետյանը ոչ մեկին չի քցի։ Իսկ ո՞նց եք դուք պատկերացնում այն, որ ցուցակի հարցում ՀԱԿ-ի ներսում արդեն խլրտումներ են գնում և մարդիկ դուրս  են գալիս ցուցակից։ Որովհետև չեն հավատում, որ կունենան ապագա։ Իրենք թող իրենց մասին մտածեն։ 10 տարվա ընթացքում Կարապետյանը, ի տարբերություն իրենց,  ցույց է տվել, որ սկզբունքային է, երբևէ չի վաճառվի և չի փոխի իր կարծիքը»։

Այս խորագրի վերջին նյութերը