Աշխարհ

26.05.2011 10:25


Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ զոհվել է մեկ, վիրավորվել՝ 19 ոստիկան

Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ զոհվել է մեկ, վիրավորվել՝ 19 ոստիկան

Վրացական «GHN» գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ՆԳՆ վերլուծական ծառայության ղեկավար Շոթա Ուտիաշվիլին արտակարգ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ զոհվել է մեկ ոստիկան, տուժել են 19–ը։

«Հիշեցնենք, որ ցուցարարները տեղափոխվել էին հենց այն վայրը, որտեղ պետք է անցկացվի Վրաստանի անկախությանը նվիրված շքերթը։ Թբիլիսիի ոստիկանությունն ու քաղաքապետարանը բազմիցս խնդրել են ցուցարարներին ընտրել ցանկացած այլ վայր ակցիայի անցկացման համար։ Դժբախտաբար, նչանք չենթարկվեցին ոստիկանության իրավական խնդրանքին, որը ստիպված էր ուժ կիրառել։ Այդ մասին ցուցարարներին բազմիցս տեղեկացվել էր։ Ցույցի կազմակերպիչներն այնպիսի արագությամբ լքեցին բողոքի ակցիայի վայրը, որ անցան մարդկանց վրայով։ Դրա հետևանքով զոհվել է մեկ ոստիկան, 19–ը ստացել են վնասվածքներ, որոնց վիճակը ծանր չէ»,–ասել է Ուտիաշվիլին։

Նշենք, որ կեսգիշերից անց՝ մայիսի 26–ին, հատուկ նշանակության ջոկատը ցուցարարների նկատմամբ կիրառել էր արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ։

«Ժողովրդական ժողովը» մայիսի 21–ից Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ  բողոքի ակցիա էր անցկացնում Սահակաշվիլիի վարչակարգի հրաժարականի պահանջով։

Այս խորագրի վերջին նյութերը