Լրահոս

26.05.2011 11:01


ՄԱԿ գլխավոր քարտուղարը պահանջել է դադարեցնել բախումները Եմենի մայրաքաղաքում

ՄԱԿ գլխավոր քարտուղարը պահանջել է դադարեցնել բախումները Եմենի մայրաքաղաքում

ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին ճեպազրույցի ժամանակ հաղորդել է, որ ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը պահանջել է դադարեցնել ցեղային զինված կազմավորումների և կառավարական զորքերի միջև բախումները Եմենի մայրաքաղաք Սանայում։

Նրա խոսքրով՝ Պան Գի Մունը անհանգստացած է հակամարտությունով, որը կարող է է՛լ ավելի անկայունացնել իրավիճակը, և կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտերը։

«Գլխավոր քարտուղարը բոլոր կողմերին կոչ է անում շարունակել Եմենի քաղաքական ճգնաժամի խաղաղ լուծում գտնելուն ուղղված ջանքերը»,–ասել է Նեսիրկին։

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ նովոստին», հղում անելով օտարերկրյա ԶԼՄ–ին, առավել ուժգին մարտեր են ընթացել Հաշիդ ցեղի առաջնորդ համարվող շեյխ ալ Ահմարի նստավայրի մոտ՝ ալ Հասաբա թաղամասում, ինչպես նաև Ներքին գործերի նախարարության շենքի մոտ, որտեղ ցեղային ընդդիմությունը, ականատեսների վկայությամբ, արձակել է ավելի քան տաս հակատանկային հրթիռ։

Որոշ տվյալների համաձայն՝ երկուշաբթի օրվանից բախումների հետևանքով երկու կողմից զոհ է գնացել ամենաքիչը 44 մարդ։

Այս խորագրի վերջին նյութերը