Ոչ իրավաբան դատավորը. ինչ կենսագրություն ունի Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր ընտրված Արսեն Մկրտչյանը․
«Երեկ խորհրդարանում Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր ընտրված Արսեն Մկրտչյանըչունի բարձրագույն իրավաբանական կրթություն: Ամեն դեպքում, դա է վկայում դատավորի պաշտոնական կենսագրությունը:
Նախ նշենք, որ, Դատական օրենսգրքի 97-րդ հոդվածի համաձայն, դատավոր կարող են դառնալ այն թեկնածուները, որոնք Հայաստանի Հանրապետությունում ստացել են իրավագիտության բակալավրի և իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ համապատասխան աստիճան են ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որոնց ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով: Իսկ, ահա, Արսեն Մկրտչյանի պաշտոնական կենսագրության համաձայն՝ նա 1996 թվականին ավարտել է Երևանի «Գլաձոր» կառավարման համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետը, այսինքն՝ չունի բարձրագույն իրավաբանական կրթություն, այլ միջազգային իրավունքի մասնագետ է, այնինչ դատավոր նշանակվելու համար անհրաժեշտ է հենց իրավաբանական կրթություն:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ինչպես է համապատասխան կրթություն չունենալով դատավոր դարձել, Արսեն Մկրտչյանը պատասխանեց. «Իմ մասնագիտությունը իրավագիտությունն է, որակավորումը միջազգայնագետ-իրավաբան: Երկրորդ՝ 2005 թվականին «Կրթության մասին» օրենքում փոփոխություն էր կատարվել, և նախկին մասնավոր ավարտածները վերահանձնում էին քննությունները: Կրկին մասնագիտությունը՝ իրավագիտություն: Այսինքն՝ ի սկզբանե մասնագիտության հետ կապված որևէ խնդիր չի եղել: Դա համարվում է բարձրագույն իրավաբանական կրթություն»։
«Ժողովուրդ» օրաթերթը Արսեն Մկրտչյանի կենսագրությունում մեկ այլ հետաքրքիր դրվագ էլ նկատեց. պաշտոնական կենսագրության համաձայն՝ Մկրտչյանը 1993 թվականի հունիս ամսից մինչև 1994 թվականի դեկտեմբեր ամիսը ծառայել է ՀՀ զինված ուժերում, իսկ 1990-1996 թվականներին սովորել է Երևանի «Գլաձոր» կառավարման համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետում:
«Ժողովուրդ» օրաթերթը նաև Արսեն Մկրտչյանից հետաքրքրվեց, թե ինչպես է ստացվել, որ դատավորը սովորել և ծառայել է բանակում միաժամանակ: Այս հարցին ի պատասխան՝ նա նշեց. «Ես ուշացումով եմ ավարտել, ծառայել եմ, հետո կրկին շարունակել կրթությունը: Իսկ ծառայել եմ մեկուկես տարի, քանի որ այն ժամանակ այդքան էր ժամկետը»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Ոչ իրավաբան դատավորը. ինչ կենսագրություն ունի Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր ընտրված Արսեն Մկրտչյանը․
«Երեկ խորհրդարանում Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր ընտրված Արսեն Մկրտչյանը չունի բարձրագույն իրավաբանական կրթություն: Ամեն դեպքում, դա է վկայում դատավորի պաշտոնական կենսագրությունը: