Առողջապահության համաշխարհային կազմակերպության (http://www.who.int/tobacco/en/) անդամ երկրներն այսօր նշում են «Առանց ծխախոտի համաշխարհային օրը»:
Այս տարի օրվա քննարկման նյութ է ընտրվել Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիան և դրա գործադրման ընթացքը երկրներում:
Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիան հանրային առողջապահության ոլորտում առաջին գլոբալ համաձայնագիրն է, որն ուժի մեջ է մտել 2005 թվականի փետրվարից: Այս պայմանագիրը քաղաքակիրթ աշխարհի յուրօրինակ պատասխանն է ծխախոտային համաճարակին, որը տարեկան վեց միլիոն մարդ է սպանում: Այն արդեն իսկ վավերացվել է ավելի քան 170 պետության կողմից: Շրջանակային կոնվենցիայի և դրա արձանագրությունների նպատակն է ներկա և ապագա սերունդներին պաշտպանել մարդկանց առողջության համար ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության քայքայիչ հետևանքներից, ինչպես նաև սոցիալական, բնապահպանական և տնտեսական հետևանքներից` ծխելու դեմ պայքարի միջոցների համար համապատասխան շրջանակներ ապահովելու միջոցով, որոնք ենթակա են իրականացման ազգային, միջազգային և տարածաշրջանային մակարդակներում, որպեսզի մշտապես և էականորեն կրճատվի ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության տարածվածությունը:
«Առանց ծխախոտի» համաշխարհային օրվա կապակցությամբ հայտարարությամբ հանդես է եկել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, ասելով. «Ծխախոտի օգտագործումն աղքատացնում է մեզ` թե՛ առողջական և թե՛ տնտեսական տեսանկյունից: Ես կոչ եմ անում բոլոր անդամ երկրներին հետևել ԱՀԿ Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի դրույթներին»։
Անդրադառնալով կոնվեցիայի իրականացմանը և արդյունքներին Հայաստանում` պետք է նշել, որ մեկնարկը բավականին հաջող էր, ինչի մասին վկայում են արդեն իսկ ընդունված օրենքները, ենթաօրենսդրական ակտերը և որոշումները: Միևնույն ժամանակ պետք է նշել, որ սա դժվարին գործընթացի սկիզբն է միայն, և նոր օրենքներն ու ակտերը, ինչպես նաև գործող օրենսդրության մեջ կատարվող լրացումները և փոփոխությունները դեռ պետք է փորձարկվեն մեր իրականության մեջ: Նպատակը շարունակում է մնալ ՀՀ օրենսդրության համապատասխանեցումը կոնվենցիայի դրույթներին:
Վերլուծությունները ցույց են տալիս, որ դեռևս առկա են բացեր, որոնք պահանջում են հատուկ ուշադրություն և հաստատակամություն վարվող քաղաքականության և գործունեության մեջ: Այսպես օրինակ` թեև հասարակական վայրերում ծխելը կանոնակարգող մի քանի օրենսդրական ակտեր արդեն իսկ ընդունված են, սակայն դեռևս գոյություն ունեն դրանց կիրառման հետ կապված որոշ խնդիրներ: Կան այլ խնդիրներ ևս, որոնց լուծման համար անհրաժեշտ է քաղաքական կամք, աշխատանք և ժամանակ:
ՀՀ առողջապահության նախարարությունն աշխատում է բոլոր շահագրգիռ կողմերի հետ Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի ներդրման և Հայաստանում այդ գործիքի արդյունավետ կիրառման համար:
«Առանց ծխախոտի» համաշխարհային օր