Աշխարհ

31.05.2011 14:36


Մեթյու Բրայզա. «Ժամանակն է համաձայնեցնել ԼՂ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները»

Մեթյու Բրայզա. «Ժամանակն է համաձայնեցնել ԼՂ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները»

«Trend» գործակալությունը հաղորդում է, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան գտնում է, որ ժամանակն է համաձայնեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները։

«ԱՄՆ–ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների դովիլյան հայտարարությունը ճիշտ է տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսակետից։ Ժամանակն է համաձայնեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները»,–ասել է Մ. Բրայզան։

Դիվանագետի խոսքերով՝ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները կարող են խաղաղ համաձայնության հիմք հանդիսանալ։

Այս խորագրի վերջին նյութերը