Քաղաքական

09.04.2021 12:48


Իմ քայլի ցուցակը կազմում է Աննա Հակոբյանը

Իմ քայլի ցուցակը կազմում է Աննա Հակոբյանը

Arminsider տելեգրամյան ալիքը գրում է․ Վերջին շրջանում վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, հազվադեպ է հանրային միջոցառումների մասնակցում: Շատերի համար տարօրինակ է նման պասիվությունը Աննա Հակոբյանի կողմից:

ARMINSIDER տելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ Աննա Հակոբյանը զբաղված է Իմ քայլի նախընտրական ցուցակը կազմելու գործով: Նա այս օրերին հանդիպում է հնարավոր բոլոր թեկնածուներին և որոշում նրանց տեղն ու ապագա անելիքները:

Գործարարները, որոնք ցանկանում են պատգամավորական մանդատ ունենալ, ևս հանդիպում են Աննա Հակոբյանի հետ: Նման մարդկանց, ըստ մեր տեղեկությունների, խորհուրդ է տրվում համապատասխան փոխանցում անել Աննա Հակոբյանի հիմնադրամի հաշեհամարին և միայն փոխանցման կտրոնով ներկայանալ հանդիպման:

Ըստ մեր տեղեկությունների՝ Աննա Հակոբյանը թույլ չի տալիս Նիկոլ Փաշինյանին միջամտել ցուցակի կազման դժվար աշխատանքին: Նա վարչապետին համոզել է, որ սա իր խելքի բանը չէ ու ինքը շատ ավելի լավ ցուցակ կկազմի:

Այս խորագրի վերջին նյութերը