Ծեծել են լրագրողի հորը՝ գյուղապետի թեկնածու Թաթուլ Գրիգորյանին
Լրագրող Նարե Գրիգորյանը պատմել է, թե ինչպես են ծեծել իր հորը՝ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտի գյուղապետի թեկնածու Թաթուլ Գրիգորյանին։
Նարե Գրիգորյանը գրել է.
«Դեպքը տեղի է ունեցել 29.05.2011-ին, ժամը 19:30-ի սահմաններում…
Գյուղը Գեղարքունիքի մարզի Գեղհովիտն է… Վերջերս համացանցում զավեշտի վերածված աստղագետը, ում համար Նյուտոնը իր օրենքներով սխալ էր և լույսի ճառագայթի արագությունն էլ 500.000 էր, ու ով խոսում էր «աննկարագրելի» «յա տոժե վ ռուսկիմ շկոլե սկանչալսյա» ռուսերենով, հենց այս գյուղից էր: Իհարկե գեղհովիտցիք մեղավոր չէին նրա տեղացի լինելու համար: Մի հիշեցում ևս. եթե չեք մոռացել, այդ «տաղանդավոր գեղհովիտցուն» մեր ազգին ներկայացրեց նույն գյուղում ծնված, անունով «բարերար», «Երևանշին» ԲԲԸ-ի բաժնետիրական խորհրդի նախագահ Վազգեն Պողոսյանը… այս խոսակցության շարունակությանը արդեն ականատես եղանք միասին… էլ շարունակել, կարծում եմ, կարիք չկա… հիմա անցնենք հաջորդին, որը պատճառահետևանքային շղթայի մասնիկ է… Ուշադրություն…
Գեղհովիտ գյուղում ներկայումս գործող գյուղապետը նույն անձնավորության եղբայր Վարդան Պողոսյանն է… Ում այդ պաշտոնին մնալու համար կարելի է ասել մի շաբաթ կմնար, եթե ինչպես Վարդ. Պողոսյանի «բուկլետի» վրա գրված Վ. Պողոսյանի նախընտրական շտաբը չկազմակերպեր հետևյալ միջադեպը:
Համայնքի ղեկավարի ընտրությունների օրը նախնական նշանակված էր 12.06.2011-ին. Բայց հնարավոր է փոփոխություն, թեկնածուներից մեկի՝ Թաթուլ Գրիգորյանի դեմ իրականացրած դավադրության ու խարդախության պատճառով, որը ավարտվել է նրան հասցրած ձեռքի հարվածով, որի մեջ եղել է ծանր գործիք:
Վարդան Պողոսյանի «նախընտրական շտաբի ներկայացուցիչները» 4-5 մեքենայով փակում են Գրիգորյանի տուն վերադառնալու ճանապարհը: Այդ ժամանակ Թաթուլ Գրիգորյանը իր հորեղբոր որդու հետ վերջինիս մեքենայով հենց այդ փողոցով անցնելիս են լինում… Ստիպված լիելով՝ նրանք կանգնեցնում են մեքենան, «ոհմակներից» նրանց մոտենում են երկու երիտասարդ, մոտ 30-31 տարեկան ոմն Խաչիկ, ով ուշադրություն ունի «պալկովնիկի» կոչում և աշխատում է ոստիկանությունում ու ոմն Արմեն, ում գյուղացիք անվանում են «Ճիճո»…
Մի խոսքով, սրանք նստում են մեքենան և անհիմն մեղադրանք հասցնելով հորս՝ Թաթուլ Գրիգորյանին, հետևի նստարանից փակ բռունցքով, իսկ ափի մեջ պահած անհայտ ծանր գործիք, հարվածում են նրա՝ համարյա քներակին… Հարվածողը եղել է «Ճիճոն», խոսակցություններ կան, որ այդ ամենի կազմակերպիչը հանդիսացել է նույն «պալկովնիկի» կոչում ունեցող Խաչիկը: Հայրս՝ Թաթուլ Գրիգորյանը հասկանալով, որ սա դավադրական ծուղակ է, հորեղբոր որդուն թույլ չի տվել, որ ընթացք տա հրմշտոցին… Հորս հարված ստանալուց հետո նրան տուն են բերել:
Մայրս պատմում է, որ աչքը աննկարագրելի այտուցվել էր… տեղում սառույց են դրել… բայց արյունահոսությունը ներքին է եղել, կարճ ժամանակ անց սկսում է հորս քթից ու աչքերից արյունը թափվել բուռ-բուռ… մայրս էլ չի համբերում, բժիշկ է կանչում… բժիշկի զգալով, որ կյանքին մահվան վտանգ է սպառնում ու իրավիճակի ինքը փրկել չի կարող զանգում է շտապ օգնություն… Այնտեղ մի քանի ասեղ ներարկում են արյունահոսությունը դադարեցնող միջոցներ, որից հետո հորս ուղարկում են Երևան գլխուղեղը նկարելու նպատակով:
Երեկ ամբողջ օրը հայրս եղել է Երևանում՝ բժիշկների հսկողության տակ. պարզվել է, որ ստացել է քթի միջնապատի կոտրվածք, գլխում արյան զեղման կենտրոն կա, իսկ աչքում վնասվել են մի շարք հյուսվածքներ… (Աստված իմ, մի տեսակ հավատս չի գալիս, որ այս ամենը հորս մասին եմ պատմում), բժիշկները մեզ հավատացնում են, որ նրա կյանքին վտանգ այլևս չի սպառնում, բայց նաև նշում են, որ կյանքը մազից է փրկվել, եթե ներքին արյունահոսությունը ժամանակին չկասեցվեր...
Պողոսյանների այդ իրարանցումը սկսվել է այն բանից, որ զգացել են գյուղացիների իրենց նկատմամբ վստահության կտրուկ անկումը... Նշեմ նաև, որ հայրս եղել է նույն գյուղում գյուղապետ Վարդան Պողոսյանից առաջ... ով հաղթել էր ընդհամենը 100 ու մի քանի ձայնի առավելությամբ, այն էլ 5000-անոցներ բաժանելուց հետո... Այս անգամ հայրս իր թեկնածությունը կրկին առաջադրեց 100-ավոր գյուղացիների խնդրանքով: Իսկ գործող «հերոսի» շանսերը կտրուկ նվազ են... որի պատճառով էլ, արջի պես իր ահից սկսել է գոռալ...
Հիմա, ինձ համար այս մեծ շոկից հետո, ամենաառաջինը ուզում եմ շնորհակալություն ու փառք ասեմ Տիրոջը հորս կյանքը մեզ վերադարձնելու համար: Կարծում եմ կարիք չկա մանրամասնել, թե ինչ է նշանակում հայր յուրաքանչյուր զավակի համար:
Պողոսյաններին միայն մի բան կասեմ, մասնավորապես մեր հարգելի գյուղապետին, ում դուստրը մի տարի ինձ հետ սովորել է նույն կուրսում, ու հիմա հուսով եմ երջանիկ է իր ամուսնու հետ... Պարոն Վարդան Պողոսյան, Այն ինչ զգացինք, այս մի քանի օրվա մեջ ես, իմ քույրը ու իմ 10-ամյա եղբայրը, Աստված հեռու պահի քո 6 երեխաներից, ում Դուք էլ այնքան շատ եք սիրում, որքան մեզ մեր հայրը... Պարոն Պողոսյան թող Ձեր երեխաները երբեք չզգան, թե ինչ է նշանակում հայր կորցնել ու մահվան թելից նրան հետ բերել... Մենք դա այս անգամ զգացինք ու չգիտեմ, ինձ կհասկանաք արդյոք թե ոչ, բայց անմարդկային էր. ցավ էր, որը ուղղակի ճզմեց մեր սիրտը ու դեռ ճմռթած թողեց, խնդրում եմ, մեզ նույն զգացուղությունը կրկին անգամ չպատճառեք... Մի պահ, ընդհամենը մի վայրկյան Ձեզ պատկերացրեք հենց իմ փոխարեն...»
Ծեծել են լրագրողի հորը՝ գյուղապետի թեկնածու Թաթուլ Գրիգորյանին
Լրագրող Նարե Գրիգորյանը պատմել է, թե ինչպես են ծեծել իր հորը՝ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտի գյուղապետի թեկնածու Թաթուլ Գրիգորյանին։
Նարե Գրիգորյանը գրել է.
«Դեպքը տեղի է ունեցել 29.05.2011-ին, ժամը 19:30-ի սահմաններում… Գյուղը Գեղարքունիքի մարզի Գեղհովիտն է… Վերջերս համացանցում զավեշտի վերածված աստղագետը, ում համար Նյուտոնը իր օրենքներով սխալ էր և լույսի ճառագայթի արագությունն էլ 500.000 էր, ու ով խոսում էր «աննկարագրելի» «յա տոժե վ ռուսկիմ շկոլե սկանչալսյա» ռուսերենով, հենց այս գյուղից էր: Իհարկե գեղհովիտցիք մեղավոր չէին նրա տեղացի լինելու համար: Մի հիշեցում ևս. եթե չեք մոռացել, այդ «տաղանդավոր գեղհովիտցուն» մեր ազգին ներկայացրեց նույն գյուղում ծնված, անունով «բարերար», «Երևանշին» ԲԲԸ-ի բաժնետիրական խորհրդի նախագահ Վազգեն Պողոսյանը… այս խոսակցության շարունակությանը արդեն ականատես եղանք միասին… էլ շարունակել, կարծում եմ, կարիք չկա… հիմա անցնենք հաջորդին, որը պատճառահետևանքային շղթայի մասնիկ է… Ուշադրություն… Գեղհովիտ գյուղում ներկայումս գործող գյուղապետը նույն անձնավորության եղբայր Վարդան Պողոսյանն է… Ում այդ պաշտոնին մնալու համար կարելի է ասել մի շաբաթ կմնար, եթե ինչպես Վարդ. Պողոսյանի «բուկլետի» վրա գրված Վ. Պողոսյանի նախընտրական շտաբը չկազմակերպեր հետևյալ միջադեպը: Համայնքի ղեկավարի ընտրությունների օրը նախնական նշանակված էր 12.06.2011-ին. Բայց հնարավոր է փոփոխություն, թեկնածուներից մեկի՝ Թաթուլ Գրիգորյանի դեմ իրականացրած դավադրության ու խարդախության պատճառով, որը ավարտվել է նրան հասցրած ձեռքի հարվածով, որի մեջ եղել է ծանր գործիք: Վարդան Պողոսյանի «նախընտրական շտաբի ներկայացուցիչները» 4-5 մեքենայով փակում են Գրիգորյանի տուն վերադառնալու ճանապարհը: Այդ ժամանակ Թաթուլ Գրիգորյանը իր հորեղբոր որդու հետ վերջինիս մեքենայով հենց այդ փողոցով անցնելիս են լինում… Ստիպված լիելով՝ նրանք կանգնեցնում են մեքենան, «ոհմակներից» նրանց մոտենում են երկու երիտասարդ, մոտ 30-31 տարեկան ոմն Խաչիկ, ով ուշադրություն ունի «պալկովնիկի» կոչում և աշխատում է ոստիկանությունում ու ոմն Արմեն, ում գյուղացիք անվանում են «Ճիճո»… Մի խոսքով, սրանք նստում են մեքենան և անհիմն մեղադրանք հասցնելով հորս՝ Թաթուլ Գրիգորյանին, հետևի նստարանից փակ բռունցքով, իսկ ափի մեջ պահած անհայտ ծանր գործիք, հարվածում են նրա՝ համարյա քներակին… Հարվածողը եղել է «Ճիճոն», խոսակցություններ կան, որ այդ ամենի կազմակերպիչը հանդիսացել է նույն «պալկովնիկի» կոչում ունեցող Խաչիկը: Հայրս՝ Թաթուլ Գրիգորյանը հասկանալով, որ սա դավադրական ծուղակ է, հորեղբոր որդուն թույլ չի տվել, որ ընթացք տա հրմշտոցին… Հորս հարված ստանալուց հետո նրան տուն են բերել:
Մայրս պատմում է, որ աչքը աննկարագրելի այտուցվել էր… տեղում սառույց են դրել… բայց արյունահոսությունը ներքին է եղել, կարճ ժամանակ անց սկսում է հորս քթից ու աչքերից արյունը թափվել բուռ-բուռ… մայրս էլ չի համբերում, բժիշկ է կանչում… բժիշկի զգալով, որ կյանքին մահվան վտանգ է սպառնում ու իրավիճակի ինքը փրկել չի կարող զանգում է շտապ օգնություն… Այնտեղ մի քանի ասեղ ներարկում են արյունահոսությունը դադարեցնող միջոցներ, որից հետո հորս ուղարկում են Երևան գլխուղեղը նկարելու նպատակով: Երեկ ամբողջ օրը հայրս եղել է Երևանում՝ բժիշկների հսկողության տակ. պարզվել է, որ ստացել է քթի միջնապատի կոտրվածք, գլխում արյան զեղման կենտրոն կա, իսկ աչքում վնասվել են մի շարք հյուսվածքներ… (Աստված իմ, մի տեսակ հավատս չի գալիս, որ այս ամենը հորս մասին եմ պատմում), բժիշկները մեզ հավատացնում են, որ նրա կյանքին վտանգ այլևս չի սպառնում, բայց նաև նշում են, որ կյանքը մազից է փրկվել, եթե ներքին արյունահոսությունը ժամանակին չկասեցվեր...
Պողոսյանների այդ իրարանցումը սկսվել է այն բանից, որ զգացել են գյուղացիների իրենց նկատմամբ վստահության կտրուկ անկումը... Նշեմ նաև, որ հայրս եղել է նույն գյուղում գյուղապետ Վարդան Պողոսյանից առաջ... ով հաղթել էր ընդհամենը 100 ու մի քանի ձայնի առավելությամբ, այն էլ 5000-անոցներ բաժանելուց հետո... Այս անգամ հայրս իր թեկնածությունը կրկին առաջադրեց 100-ավոր գյուղացիների խնդրանքով: Իսկ գործող «հերոսի» շանսերը կտրուկ նվազ են... որի պատճառով էլ, արջի պես իր ահից սկսել է գոռալ...
Հիմա, ինձ համար այս մեծ շոկից հետո, ամենաառաջինը ուզում եմ շնորհակալություն ու փառք ասեմ Տիրոջը հորս կյանքը մեզ վերադարձնելու համար: Կարծում եմ կարիք չկա մանրամասնել, թե ինչ է նշանակում հայր յուրաքանչյուր զավակի համար: Պողոսյաններին միայն մի բան կասեմ, մասնավորապես մեր հարգելի գյուղապետին, ում դուստրը մի տարի ինձ հետ սովորել է նույն կուրսում, ու հիմա հուսով եմ երջանիկ է իր ամուսնու հետ... Պարոն Վարդան Պողոսյան, Այն ինչ զգացինք, այս մի քանի օրվա մեջ ես, իմ քույրը ու իմ 10-ամյա եղբայրը, Աստված հեռու պահի քո 6 երեխաներից, ում Դուք էլ այնքան շատ եք սիրում, որքան մեզ մեր հայրը... Պարոն Պողոսյան թող Ձեր երեխաները երբեք չզգան, թե ինչ է նշանակում հայր կորցնել ու մահվան թելից նրան հետ բերել... Մենք դա այս անգամ զգացինք ու չգիտեմ, ինձ կհասկանաք արդյոք թե ոչ, բայց անմարդկային էր. ցավ էր, որը ուղղակի ճզմեց մեր սիրտը ու դեռ ճմռթած թողեց, խնդրում եմ, մեզ նույն զգացուղությունը կրկին անգամ չպատճառեք... Մի պահ, ընդհամենը մի վայրկյան Ձեզ պատկերացրեք հենց իմ փոխարեն...»7or.am