Լրահոս

01.06.2011 16:17


Ա. Հարությունյան. «Լևոն Տեր–Պետրոսյանը համոզված է՝ արտահերթ ընտրություններ չեն լինելու»

Ա. Հարությունյան. «Լևոն Տեր–Պետրոսյանը համոզված է՝ արտահերթ ընտրություններ չեն լինելու»

Մեկնաբանելով մայիսի 31–ին Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթը՝ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն ասել է, թե այդ ելույթում որևէ նոր ու անկանխատեսելի բան չկար։

Նա նորից շարունակում է խաբել ժողովրդին, որովհետև ի վերջո ինքն էլ է համոզված, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու,–ասել է նա։

Ա. Հարությունյանը նշել է, որ իշխանության կողմից որևէ մեկը չի ասել, թե արտահերթ ընտրությունները հնարավոր են, առավել ևս, որ դրա նախադրյալներն էլ չկան, իսկ ՀԱԿ–ն էլ անընդհատ ասում է, թե երկխոսությունը դրա շուրջն է լինելու.

Նորից կրկնում եմ՝ խաբում են։ Ուղղակի այսօր իշխանությանն էլ էր ձեռնտու, ՀԱԿ–ին էլ էր ձեռնտու ժամանակավոր զինադադար, որովհետև երկուսի ռեսուրսներն էլ սպառվում էին։

Նրա խոսքերով՝ պայքարում նոր է այն, որ բանտերից բաց են թողնվել «տղաները», որոնք ավելի շուտ պետք է բաց թղնվեին, որովհետև դա ոչ միայն պետությանը, այլև անձամբ իշխանությանը ձեռնտու չէր.

Ի՞նչ կարևոր է՝ Նիկոլ Փաշինյանը բանտո՞ւմ էր, թե՞ դրսում։ Ի վերջո՝ իր հոդվածները տպվում էին։ Հակառակը՝ անազատության մեջ նա իշխանությունների համար ավելի մեծ գլխացավանք էր, քան հիմա,–ասել է Ա. Հարությունյանը։

Նա այն կարծիքին չէ, թե ՀԱԿ–ին ու իշխանությանը երկխոսելու համար հատուկ պատվիրակներ են հարկավոր, Լևոն Տեր–Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը երկխոսելու համար միջնորդների կարիք, ըստ նրա, չունեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը