Լրահոս

02.06.2011 10:46


Հունիսի 1-ի դրությամբ` քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել թվով 358 դատապարտյալ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում ս.թ. մայիսի 27-ից սկսվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես նաև պատժաչափի կրճատման գործընթացը:

Հունիսի 1-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 358 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 5 դատապարտյալի պատժաչափը:

Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է: Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքը պարբերաբար տեղեկություններ կտրամադրի հանրությանը ազատ արձակված դատապարտյալների և պատժաչապի կրճատումների քանակի վերաբերյալ:

Այս խորագրի վերջին նյութերը