Երբ Սերժ Սարգսյանը ուրիշների գրած հերթապահ ու ոչինչ չասող տեքստերն էր արտասանում իր այս կամ այն հրապարակային ելույթում և կարևորում, օրինակ, արտահանման խթանումը՝ մտքովս չէր անցնում, որ նա «արտահանում» ասելով նկատի ուներ իր ձեռքի տակ եղած «ազգային արժեքի»՝ «ժողգործիքի» և իր իսկ կողմից «դատարկ դհոլ» որակված «ապրանքի» արտահանումը։ Խոսքս Գեղամյան Արտաշեսի մասին է, ով սրանից մի քանի տարի առաջ Սերժ Սարգսյանին բացահայտ հայհոյում էր և ասում, թե «բրոնեժիլետ» է հագնում, որպեսզի պաշտպանվի նույն այդ Սարգսյանի հնարավոր մահափորձից։
Անիմաստ եմ համարում անդրադառնալ Գեղամյանի՝ շարքային «ստուկաչին» հարիր ոճով գրած ու «Ռեգնումում» տպած հոդվածի մանրամասներին, որտեղ ես մեղադրված եմ հայ–ռուսական բարեկամությանը խոչընդոտելու, Պուտինի ու Մեդվեդևի միջև սեպ խրելու և Հայաստանում Ղարաբաղի հարցում ձևավորված Սերժ Սարգսյան–Լևոն Տեր–Պետրոսյան «երկխոսական» համաձայնությունը փլուզելու «ազգադավ» գործի մեջ։
Հոդվածն այդ դասական մառազմ է հիշեցնում և համապատասխան վիճակի մեջ գտնվող նախկին «ընդդիմադիրն» ակնհայտորեն գերազանցել էր ինքն իրեն, բայց դե Գեղամյանին էլ պետք չէ մեղադրել. պատվիրատուն էր այդպիսի «կացնային» բան պահանջել։
Ի դեպ, Գեղամյանն «իր» հոդվածում այնպիսի քծնանք է շաղ տվել առ Սերժ Սարգսյան, առ Լևոն Տեր–Պետրոսյան (երևի զգացել է, որ հիմա «երկխոսության» փուլ է և Լևոնին առանձին քծնելով՝ դրանով իսկ կրկնակի քծնում ես Սերժին, ինչպես որ «Ֆուտբոլային» դիվանագիտության փուլում պալատական պնակալեզներից ոմանք Գյուլին էին քծնում՝ ակնկալելով Սերժի դրական ռեակցիան), առ Պուտին ու Մեդվեդև, որ պարզապես սրտխառնոց է առաջացնում։
Փաստորեն, որքան է նյարդայնացած Սերժ Սարգսյանը ու որքան է խոցված նրա «երկխոսող» սիրտն իմ հոդվածներից, որ թեկուզև վարկաբեկված, բայց այնուամենայնիվ մի ամբողջ կուսակցության ղեկավարին ու համատեղությամբ նաև իր հաճախորդին «քսի» է տվել իմ դեմ ու նրան հանել միջազգային «տռաս»։
Այո՛, կարելի է ասել, որ «կլիենտը» (տվյալ դեպքում՝ Սերժ Սարգսյանի մասին է խոսքը) հուզվում է, «կլիենտը» հասունանում է։ Դե ինչ, նախագահականի անխո՛նջ մարտիկներ, շարունակե՛ք զբաղվել իմ անձնական PR–ով ու նաև www.7or.am կայքէջի գովազդով, բայց մյուս անգամ հոդված գրել տվեք մի այլ սուբյեկտի, թե չէ, Սերժ Սարգսյանի ասած, «դատարկ դհոլը» վաղուց արդեն կորցրել է իր «աղջիկ վախտվա» հմայքը և նրա կերկերուն ձայնն ու «լավաշ» հոդվածները մի տեսակ էն չեն։ Ինքներդ էլ երևի հասկանում եք, որ հազիվ թե Սարգսյանին օգուտ տա Գեղամյանի շուրթերով «Ռեգնումի» տիրույթում Կրեմլին «գործ տալու» պլանն իրականացնելը։
Այս ամենի մեջ ուշագրավն այն է, որ Գեղամյանը շտապել է «շավկայություն» կամ, ավելի ճիշտ, Սերժի «տղություն» անել իմ այն հոդվածների դեմ, որտեղ ես քննադատում եմ ոչ թե իրեն, այլ Սերժ Սարգսյանին, այնինչ մոտ երկու տարի բազմիցս առիթ ունեցել եմ «փչացնել» իրեն, բայց ոչ մի ռեակցիա չեմ ստացել։ Ուրեմն մարդն ինչ աստիճանի պետք է արժանապատվությունը կորցրած ու շարքային հաճախորդ դարձած լինի, որ իր անձի դեմ ուղղված հոդվածներին այս ընթացքում չարձագանքի հակահոդվածով կամ ասուլիսով, բայց ստվարածավալ նյութ տպի այն դեպքում, երբ ես բացասական երանգներով եմ անդրադառնում իր «շեֆին»՝ Սերժ Սարգսյանին։
Իրոք, որ ճիշտ էր ՀՀԿ «ճկուն» ղեկավարը՝ Արտաշես Գեղամյանը «դատարկ դհոլ» է, ով, նկատենք, ունի իր դպրոցի հետևորդները (ականջդ կանչի Լևոն Տեր–Պետրոսյան)։ Այսպիսի բաներ։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե այդքան լացելու չլիներ։ Եթե հիշում եք, Գեղամյանը 2003–ի նախագահական ընտրություններում գրավեց երրորդ տեղը՝ պաշտոնապես հավաքելով կարծեմ 150 000–ի կարգի քվե։ Այսինքն՝ մեր ժողովրդի մի ստվար հատված այն օրերին հավատացել ու վստահել է մեկին, ով հիմա դարձել է սովորական գրչակ և ով Բաղրամյան 26–ի պատվերն է կատարում ու ձեռքի հետ էլ մի այնպիսի՜ «ժոպալեզություն» անում ռուսական քաղաքական վերնախավի հասցեին, որ պարզապես ամաչում ես և՛ իր, և՛ իր պատվիրատուի համար։
Ցավն այն է, որ ժամանակին Գեղամյանին ձայն տված նույն այդ ժողովրդի մի մասը հիմա երևի «Լե՛–վո՛ն, Լե՛–վո՛ն» է գոռում։
Լավ, ի՞նչ անենք, որ մեր ժողովրդի մի մասը հասկանա, որ «Սերժիկ, հեռացի՛ր» գոռալով չի որոշվում ընդդիմադիր լինելը։ Գեղամյանն էլ, Արթուր Բաղդասարյանն էլ, նույն բանն էին գոռում։ Հետո ի՞նչ։ Սպասենք ևս մի քանի տարի, Սերժը վերարտադրվի ու հետո նո՞ր հասկանանք, որ Տեր–Պետրոսյանի պարագայում էլ ունենք «Ռեգնումում» «արմատական» հոդված գրելու պատրաստ մեկին։
Արտա՛շ, տա՛շ, տա՛շ

«Բրոնեժիլետի» թեմաներով հնդկական կինո հիշեցնող պատմությունը երեկ էր։ Իսկ այսօր Գեղամյանը դարձել է Սերժ Սարգսյանի արտահաստիքային քաղաքական փաստաբանը և վերջինիս կողմից «արտահանվել» է միջազգային լրատվական դաշտ ու իմ երկու հոդվածները (տե՛ս http://7or.am/archives/60457 և http://7or.am/archives/59410) «դատափետող» նյութ հրապարակել (տե՛ս http://regnum.ru/news/fd-abroad/armenia/1411498.html)։