Լրահոս

03.06.2011 18:00


Գիտակցության չգալով` մահացել է

Հունիսի 3-ին, ժամը 00.40-ին, հիվանդանոցից ոստիկանության  Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ ավտովթարի հետևանքով ստացած վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել  մի տղամարդ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.30-ին, 50-ամյա Յուրիկ Ավետիսյանը վարելով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան, Վանաձոր-Երևան ճանապարհի 120-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով`  մահացել է:

Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը