Լրահոս

06.06.2011 17:18


Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը լեգիտիմացրին միմյանց

Գնահատելով իշխանություն-ՀԱԿ երկխոսությունը՝ քաղաքագետ Արտակ Ավետիսյանն ասել է, որ տեղի է ունեցել փոխադարձ լեգիտիմացիայի գործարք, որը հասարակության շահերի հետ որևէ կապ չունի.

«Նախապես պլանավորված գործարք էր: Փաստորեն, արդեն հեռացող Յովանովիչի ջանքերը հիանալի պտուղներ տվեցին (ի նկատի ունեմ իշխանություն-ՀԱԿ կայացած երկխոսությունը): Կարող եմ արձանագրել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը լիարժեք լեգիտիմացրեց գործող իշխանություններին Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Համենայնդեպս, միջազգային ասպարեզում այլևս ոչ ոք կասկածի տակ չի դնում գործող իշխանությունների լեգիտիմությունը: Իսկ իշխանությունն էլ իր հերթին, որպես միակ և անկրկնելի ընդդիմություն, լեգիտիմացրեց ՀԱԿ-ին: Այս իրավիճակը ձեռնտու է թե՛ իշխանություններին և թե՛ Հայ ազգային կոնգրեսին»,- «7օր»–ին ասել է Արտակ Ավետիսյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը