ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ. «ԼՂ հիմնախնդրում կարելի է արագ արդյունքներ ակնկալել»
–Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացներն ակտիվացել են, և կարելի է արագ արդյունքներ ակնկալել,–լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը՝ գտնվելով Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի սահմանի մոտ։
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեի կարծիքով՝ Մինսկի խումբը նպատակ ունի հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, և այդ պատճառով համանախագահները հակամարտության կողմերի ներկայացուցիչների հաճախակի հանդիպումների անհրաժեշտություն են տեսնում։
Իսկ Ֆրանսիան ներկայացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեի խոսքերով՝ համանախագահները, ովքեր շահագրգռված են Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճի խաղաղ կարգավորմամբ, բանակցությունների աշխուժացման անհրաժեշտություն են տեսնում։