Լրահոս

08.06.2011 11:05


Սիրիայի Ջիսիր էշ–Շուգուր քաղաքը պատրաստվում է պաշտպանության

Սիրիայի Ջիսիր էշ–Շուգուր քաղաքը պատրաստվում է պաշտպանության

Ինչպես հաղորդում է «BBC»–ն, Սիրիայում  Ջիսիր էշ–Շուգուր քաղաքի բնակիչները  պատրաստվում են պաշտպանության։  Վերջերս տեղի  ունեցած բախման ժամանակ, իշխանությունների պնդմամբ, սպանվել է  անվտանգության 120 աշխատակից, որից հետո Դամասկոսը սպառնացել է «վճռորոշ գործողություններ» իրականացնել։

Մնացածը, հաղորդման համաձայն, տանկերի սպասելով՝ հիմնական ճանապարհներին հսկիչ անցակետեր են դրել։

Երկրի իշխանությունները  կարծում են, որ անվատանգության ուժերի  աշախատակիցների մահվան համար  մեղավոր են որոշ «զինված ավազակախմբեր»։

Սիրիայի մի հեռուսատաընկերության հաղորման համաձայն՝ քաղաքի  շատ կառավարական շինություններ հարձակման են ենթարկվել և այրվել։

–Իշխանությունները չեն լռի պետության և նրա քաղաքացիների անվտանգությանն ուղղված զինված  հարձակումների  կապակցությամբ,–ասել է Սիրիայի ներքին գործերի նախարար Իբրահիմ Շահարը։

Լրատվության նախարար Ադնան Մահմուդն էլ իր հերթին հայտարարել է, թե այժմ գործելու  են նաև  բանակային ստորաբաժանումները, որոնք մինչ  այսօր Ջիսիր էշ–Շուգուր դուրս չեն եկել։

–Նրանք կիրականցնեն իրենց դերը անվտանգության վերկանգնման գործում,–ասել է նա։

Նշենք, որ անցած  շաբաթ Սիրիայի իշխանությունները  որոշել  էին ուժով մարել  բողոքի գործողությունները, որով պահանջվում էին ժողովրդավարական բարեփոխումներ, կյանքի  որակի բարձրացում և նախագահ Բաշար  Ասադի հրաժարականը։  Հակակառավարական ակտիվիստները շարունակում են պնդել, թե իրենք գործել  են բացառապես խաղաղ եղանակներով, և որ  զինված հարձակման վերաբերյալ իշխանությունների  հայատարարությունները  պարզապես քարոզ են։

Այս խորագրի վերջին նյութերը