Լրահոս

08.06.2011 12:02


Հրդեհներ

Հունիսի 7-ին`ժամը 11.37-ին ահա­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվելԱրմավիրի մարզի Առատաշեն գյուղի Ա.Այվազյան փողոցի թիվ 10 տանը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշ­­­վարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.21-ին, մարվել` 12.45-ին:

Այրվել է Ս.Արմենյանին պատկանող տան տանիքը` 250 քմ մակերեսով:

Նույն օրը՝ժամը 16.19-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 32/2 հասցեում գտնվող ՛՛Հայորդաց տան՛՛ հարակից տարածքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշ­վարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.32-ին, մարվել`16.39-ին:

Այրվել է 1000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

Նույն օրը՝ժամը 21.44-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նորքի այգիներ փողոցի թիվ 235 հասցեում գտնվող ՛՛Ռեժինե՛՛ հյուրանոցային համա­լի­րի հա­րա­կից տարածքում:

Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշ­վարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.01-ին, մարվել` 22.08-ին:

Այրվել է 2000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

 

Հունիսի 8-ին`ժամը 05.27-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի Թումանյան փողո­ցում` քաղաքապետարանի հարակից տարածքում ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում ՛՛ՎԱԶ-2106՛՛ մակնիշի 26 ՏԼ 824 պետհամարանիշի ավ­տոմե­քե­նան (վարորդ՝ Գ.Քոչարյան, ծնվ. 1985թ.) բախվել է ճամփեզրի ծառին և բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.30-ին, մարվել`05.48-ին:

Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

Այս խորագրի վերջին նյութերը