Լրահոս

08.06.2011 14:29


Վթարից Թուրքիայում 10, իսկ Հնդկաստանում ավելի քան 20 մարդ է զոհվել

Ինչպես հաղորդում է «Agence France-Presse» գործակալությունը, այսօր թուրքական Գիրեսուն վարչական շրջանում ուղևորական ավտոբուսի վթարի հետևանքով 10 մարդ է զոհվել, իսկ 29–ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։

Ստամբուլից սևծովյան Տրապիզոն ուղևորվող ավտոբուսը բախվել է ճանապարհային նշանին, շրջվել է և այրվել։ Վթարի ժամանակ ավտոբուսում 40 մարդ է եղել, որոնց քաղաքացիության մասին ոչինչ չի  հաղորդվում։

Ինչպես հաղորդում է «BBC»–ն, նույնպիսի վթար է տեղի ունեցել Հնդկաստանի Թամիլնադ նահանգում։

Ավտոբուսն ընկել է կամրջից և այրվել։ Հրդեհի  հետևանքով առնվազն 22 մարդ է զոհվել։

Այս խորագրի վերջին նյութերը