Լրահոս

09.06.2011 15:08


Ժիրայր Սեֆիլյան. «Ստրակամիտներից շատերն այսօր գտնվում են նաև ՀԱԿ–ի վերնախավում»

Ժիրայր Սեֆիլյան. «Ստրակամիտներից շատերն այսօր գտնվում են նաև ՀԱԿ–ի վերնախավում»

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը վստահ է, որ Լևոն Տեր–Պետրոսյանն անձամբ մինչև վերջ շարունակելու է այս սխալ ընթացքը։ Հետևաբար իր խոսքը Ժիրայր Սեֆիլյանն այսուհետ ուղղում է ոչ թե Լևոն Տեր–Պետրոսյանին, այլ այն անհատներին, ովքեր ժողովրդի համակրանքն են վայելում, որոնց թիվը, սակայն, շատ փոքր է։

Շատ կցանկանայի, որ այդ մարդիկ չգնային Լևոն Տեր–Պետրոսյանի հետևից, որովհետև եթե շարունակեն այս ընթացքը, նրանք նույնպես վարկաբեկվելու են,– ընդգծել է նա։

Նրա համոզմամբ՝ Հայաստանում քաղաքական դաշտ և ուժեր գոյություն չունեն, ու բռնատիրությունները չեն տապալվում կուսակցությունների միջոցով։

Երրորդ հանրապետության չկայանալու հիմնական պատճառներից մեկը համարում եմ այն, որ 20 տարիների ընթացքում ովքեր զբաղվեցին քաղաքականությամբ, նրանց մեծամասնության մոտ ստրկամտությունն է գերիշխել,–ասել է նա ու հավելել,–այդ ստրակամիտներից շատերն այսօր գտնվում են նաև ՀԱԿ–ի վերնախավում։

Խնդիրը, ըստ նրա, հենց այդ մտածողության փոփոխությունն է, ինչի համար անհրաժեշտ է սերնդափոխություն։ Ըստ նրա՝ ժողովրդի հարցերի լուծմամբ վերջապես պետք է զբաղվեն մարդիկ, ովքեր ստրկամիտ չեն, սեփական կարծիքն ունեն ու մինչև վերջ մնում են իրենց կարծիքին.

Նրանցից ոչ ոք չի ցանկանում Լևոն Տեր–Պետրոսյանին հանկարծ կծու խոսք ասած լինի, որ հանկարծ թագավորը չնեղանա։ Այս ստրկամտությունն է, որ այնտեղ տիրում է։

Նա նաև ընդգծել է, որ Լևոն Տեր–Պետրոսյանն իր ձեռքում այսօր միայն մեկ լծակ ունի.

Խորհրդարանական ընտրությունների ցուցակը նա է կազմելու։ Ովքեր այդ մի աթոռիկն ուզում են, հակառակ կարծիք չեն համարձակվում ասել, նույնիսկ՝ փակ սենյակում։ Այդպիսի տրամադրություններ ունեցող մարդկանց համախմբումով ինչ–որ լուրջ բան սպասելը միամտություն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը