Զարուհի Փոստանջյանն իր եղբոր գործը փակված չի համարում
Այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը լրագրողներին հայտնել է, թե չնայած այն հանգամանքին, որ իր եղբայր Տիգրան Փոստանջյանն ազատ է արձակվել, սակայն իր համար գործը դեռևս փակված չէ.
–Անցած ուրբաթ տեղի ունեցած հերթական դատական նիստի ժամանակ ազատ արձակվեց Տիգրան Փոստանջյանը: Այդ մի փուլն անցավ, սակայն չենք կարծում, որ գործը փակվել է: Այն մարդիկ, ովքեր այդ գործի մեղավորն են և որի մեջ են, պետք է պատասխան տան։
Նրա ասել է, թե իրենք բողոքարկելու են՝ հավելելով, որ այժմ երկու դիմում-բողոք կա. մեկը դատախազության դեմ, իսկ մյուսը՝ Աղվան Հովսեփյանի անօրինականությունների դեմ, որը ներկայացրել են ինքն ու Ստեփան Սաֆարյանը։ Երկուսն էլ դատարանի վարույթում են:
Փաստաբան Հայկ Ալումյանն էլ, իր հերթին, նշել է, թե քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով Տ. Փոստանջյանը անազատության մեջ էր, գոյություն չուներ։
«Մայիսի 25-ից հունիսի 2-ը Տիգրան Փոստանջյանը մեղադրվում էր մի հոդվածով, որը գոյություն չուներ»–ասել է փաստաբանն ու հավելել, թե ակնհայտ է, որ գործը պատվիրված է եղել։

7or.am