Լրահոս

10.06.2011 15:11


Արտակ Զաքարյան. «ՀԱԿ–ի առաջարկած ձևափաչը և խնդիրն անընդունելի են»

Արտակ Զաքարյան. «ՀԱԿ–ի առաջարկած ձևափաչը և խնդիրն անընդունելի են»

Այսօր լրագրողների հետ են հանդիպել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը և ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Ա. Զաքարյանի կարծիքով մենք հաճախ ձևաչափերին շատ ավելի ուշադրություն ենք դարձնում, քան բովանդակային հարցերին։ Նրա խոսքերով՝ երկխոսությունը նորություն չէ Հայաստանի քաղաքական կյանքում։

–Եթե խաղային տեսությունից նայենք, մենք տարբեր խաղեր ենք խաղում, որոնք շախմատային չեն, ու չգիտեմ՝ այդ խաղին ինչ անուն դնեմ։ Գալուստ Սահակյանն այդ խաղին անուն տվել է,–ասել է ՀՀԿ–ական պատգամավորը։

–Այն ձևափաչը և խնդիրը, որոնք այսօր առաջարկում է ՀԱԿ–ը, անընդունելի են։ Եթե դա մենք դիտարկեինք որպես միջկուսակցական գործողություն, գուցե արդարացված լինեին բանագնացների միջոցով բանակցություններ վարելը, երկխոսելը։ Բայց նպատակը բոլորովին այլ է։ Մենք չենք ընդունում այն հանգամանքը, որ ՀԱԿ–ի պատվիրակության հետ զրուցելով՝ մենք երկխոսելու ենք ընդդիմության հետ, քանի որ ՀԱԿ–ն ընդդիմության միասնական դիքորոշումը չէ,–ընդգծել է Ա. Զաքարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը