Լրահոս

10.06.2011 16:05


Սիրիական բանակն սկսել է գրոհել Ջիսր էշ Շուգուր քաղաքը

Սիրիական բանակն սկսել է գրոհել Ջիսր էշ Շուգուր քաղաքը

«Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը, հղում անելով Սիրիայի պետական հեռուստաընկերությանը, հաղորդում է, որ սիրիական բանակը ռազմական գործողություն է սկսել գրոհայինների կողմից գրաված Ջիսր էշ Շուգուր քաղաքի նկատմամբ, որը գտնվում է երկրի հյուսիս–արևելքում։

«ՌԻԱ նովոստի»–ն գրում է, որ հինգշաբթի Ջիսր էշ Շուգուր քաղաքի մոտ են ուղարկվել տանկերի շարասյուն և հազարավոր զինվորներ, ինչպես նաև չորրորդ զրահատանկային գունդը, որը գտնվում է երկրի նախագահ Բաշար Ասադի եղբոր՝ Մահեր Ասադի հրամանատարության տակ։ Այս գունդը նաև առանձնացել է Դերաա, Հոմս Բանիյաս և Համա քաղաքներում տեղի ունեցած հակակառավարական ցույցերի ճնշման ժամանակ։

Ավելի վաղ սիրիական պաշտոնական լրատվամիջոցները հաղորդել էին շաբաթվա սկզբում մի քանի հարյուր գրոհայինի հասնող անհայտ զինված խմբավորման կողմից Ջիսր էշ Շուգուր քաղաքի և նրա շրջակայքի գրավման մասին։ Հարձակվողները սպանել են ամենաքիչը 120 զինվորականի, ոստիկանների և հատուկ ծառայությունների աշխատակիցների։ Տեղի բնակչությունը, ըստ սիրիական իշխանությունների, բանակին կոչ է անում քաղաքը մաքրել «ահաբեկչական խմբավորումներից ու կարգուկանոն վերահաստատել»։

Այս խորագրի վերջին նյութերը