Լրահոս

17.04.2009 16:57


ՀՀ նախագահն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներին և  ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Հանրապետության նախագահը գոհունակությամբ նշել է, որ որ ՀԱՊԿ շրջանակում արտաքին քաղաքականության համակարգման ուղղությամբ աշխատանքներն արդեն իսկ արտահայտվում են կոնկրետ դրսևորումներով: Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո ծառայությունից, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ներկայացրելով նիստի օրակարգը, նշել է, որ քննարկումներն անցել են փոխըմբռնման մթնոլորտում և հարցերը հիմնականում վերաբերել են միջազգային անվտանգության արդի խնդիրներին, Կազմակերպության անդամ-երկրների միջև արտաքին քաղաքականության համադրմանը, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ ՀԱՊԿ փոխգործակցության հիմնական ուղղություններին: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ երևանյան նիստի ադյունքները կնպաստեն Կազմակերպության ամրապնդմանը և անդամ-երկրների փոխգործակցության արդյունավետության հետագա բարձրացմանը:

 

Այս խորագրի վերջին նյութերը