Աշխարհ

16.06.2011 17:50


ՌԴ ԱԳՆ. «Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները որոշում կկայացնեն Կազանում հակամարտության կարգավորման հիմնարար նախագծի մասին»

ՌԴ ԱԳՆ. «Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները որոշում կկայացնեն Կազանում հակամարտության կարգավորման հիմնարար նախագծի մասին»

«РИА Новости»–ի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները հունիսի 25–ին Կազանում նախատեսված հանդիպման ժամանակ որոշում կկայացնեն ԼՂ հակամարտության կարգավորման հիմնարար նախագծի մասին։

«Սպասումները մեծ են։ Ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան՝ նախանշված գագաթաժողովի ժամանակ ենթադրվում է դիտարկել ամբողջական նախագիծ ԼՂ հակամարտության, այսպես կոչված, հիմնարար սկզբունքների մասին»,–ասել է նա։

Լուկաշևիչը հայտարարել է նաև, որ այդ փաստաթղթի ձևակերպումները համաձայնեցվել են ապրիլին և հունիսին Մոսկվայում կայացած երեք երկրների ԱԳ նախարարների հանդիպումների ժամանակ։

«Տեղի ունեցած քննարկումներում հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները մի շարք հիմնական հարցերի շուրջ։ Նախագահները կուսումնասիրեն դրանք և համապատասխան որոշում կկայացնեն»,–ասել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը