Պարզվում է, որ Լևոն Տեր–Պետրոսյանին ու իր թիմին շատ քիչ բան է պետք երջանիկ լինելու համար։ Իրենք հիմա հաճելի սպասման մեջ են։ Սպասում են Սերժ Սարգսյանի խոսքին։ Ինչպիսի՜ երջանկություն...
Ճիշտ է, Սարգսյանն անուղղակիորեն «պասլատ» է արել Տեր–Պետրոսյանի՝ պատվիրակությունների մասնակցությամբ «երկխոսելու» առաջարկը, բայց, դատելով «արմատականների» ռեակցիայից ու համառությունից, իրենք սպասում են Սերժիուղղակի՛ «պասլատին», որպեսզի դրանից հետո վերջնական ռելաքսացիայի ենթարկվեն ու գնան «սահմանադրական» ճանապարհով։
Պարզվում է նաև, որ Տեր–Պետրոսյանն ու իր թիմակիցները, «երկխոսության» իրենց առաջարկով, Սերժ Սարգսյանի լավն են ուզում։
–Երկխոսության չկայացման դեպքում Կոնգրեսը ոչինչ չի կորցնի, այլ գուցեև քաղաքական տեսակետից շահի։ Կորցնողը լինելու է առաջին հերթին իշխանությունը,– օրերս նշել էր Տեր–Պետրոսյանը՝ չթաքցնելով իր անկեղծ ու «արմատական» մտահոգությունը իշխանության ապագայի վերաբերյալ։
Փաստորեն, մառազմը կատարյալ է դարձել։ Մայիսի 31–ին Տեր–Պետրոսյանը հայտարարեց, թե անհասկացության պատը փլուզվել է, «երկխոսության» դուռը բացվել է ու շատ չանցած՝ «շախով–շուխով» պատվիրակություն կազմեց, որպեսզի իշխանության հետ թամաշա անի, բայց Սերժ Սարգսյանից «խեր խաբար» չկա ու չկա, և «հիմնադիրը» ստիպված է սպասել «երկխոսության» բացված դռնակից այն կողմ գտնվող շեֆի «ընդունարանում»։ Սակայն հոգեմաշ սպասումն անգամ չի կոտրում Տեր–Պետրոսյանին և նա համառորեն ձգտում է արժանանալ Սարգսյանի «երկխոսված» խոսքին։ Սա արդեն նմանվում է այս հոդվածին կից ներկայացված «Ոսկե հորթը» ֆիլմի հայտնի դրվագին։
Սարգսյանից լուռ արհամարհանքի արժանանալով՝ Տեր–Պետրոսյանն այժմ ընկել է նրա հետևից ու «երկխոսություն» է պահանջում ճիշտ այնպես, ինչպես հիշատակված ֆիլմում Պանիկովսկին էր փողոցում ընկել Կորեյկոյի հետևից ու պահանջում էր 1 միլիոն։
«Տու՛ր ինձ մեկ միլիոն, տու՛ր ինձ մեկ միլիոն»,– մուրացկանի դերի մեջ մտած գոռգոռում էր Պանիկովսկին՝ արժանանալով Կորեյկոյի «պասլատին»։
««Երկխոսի՛ր» հետս, «երկխոսի՛ր» հետս»,– պանիկովսկիատիպ կպչուն վարքագիծ է դրսևորում Տեր–Պետրոսյանը, և Սարգսյանից ստանում նույնանման մի «պասլատ», բայց չի հուսալքվում ու պայքարում է մինչև վերջ։
Մի խոսքով, քաղաքական դաշտում զվարճալի տեսարաններ են ցուցադրվում։ Վայելե՛ք։
ՀԱԿ–ի երջանկության մեխանիկան
Պարզվում է, որ Լևոն Տեր–Պետրոսյանին ու իր թիմին շատ քիչ բան է պետք երջանիկ լինելու համար։ Իրենք հիմա հաճելի սպասման մեջ են։ Սպասում են Սերժ Սարգսյանի խոսքին։ Ինչպիսի՜ երջանկություն...
Ճիշտ է, Սարգսյանն անուղղակիորեն «պասլատ» է արել Տեր–Պետրոսյանի՝ պատվիրակությունների մասնակցությամբ «երկխոսելու» առաջարկը, բայց, դատելով «արմատականների» ռեակցիայից ու համառությունից, իրենք սպասում են Սերժի ուղղակի՛ «պասլատին», որպեսզի դրանից հետո վերջնական ռելաքսացիայի ենթարկվեն ու գնան «սահմանադրական» ճանապարհով։
Պարզվում է նաև, որ Տեր–Պետրոսյանն ու իր թիմակիցները, «երկխոսության» իրենց առաջարկով, Սերժ Սարգսյանի լավն են ուզում։
–Երկխոսության չկայացման դեպքում Կոնգրեսը ոչինչ չի կորցնի, այլ գուցեև քաղաքական տեսակետից շահի։ Կորցնողը լինելու է առաջին հերթին իշխանությունը,– օրերս նշել էր Տեր–Պետրոսյանը՝ չթաքցնելով իր անկեղծ ու «արմատական» մտահոգությունը իշխանության ապագայի վերաբերյալ։
Փաստորեն, մառազմը կատարյալ է դարձել։ Մայիսի 31–ին Տեր–Պետրոսյանը հայտարարեց, թե անհասկացության պատը փլուզվել է, «երկխոսության» դուռը բացվել է ու շատ չանցած՝ «շախով–շուխով» պատվիրակություն կազմեց, որպեսզի իշխանության հետ թամաշա անի, բայց Սերժ Սարգսյանից «խեր խաբար» չկա ու չկա, և «հիմնադիրը» ստիպված է սպասել «երկխոսության» բացված դռնակից այն կողմ գտնվող շեֆի «ընդունարանում»։ Սակայն հոգեմաշ սպասումն անգամ չի կոտրում Տեր–Պետրոսյանին և նա համառորեն ձգտում է արժանանալ Սարգսյանի «երկխոսված» խոսքին։ Սա արդեն նմանվում է այս հոդվածին կից ներկայացված «Ոսկե հորթը» ֆիլմի հայտնի դրվագին։
Սարգսյանից լուռ արհամարհանքի արժանանալով՝ Տեր–Պետրոսյանն այժմ ընկել է նրա հետևից ու «երկխոսություն» է պահանջում ճիշտ այնպես, ինչպես հիշատակված ֆիլմում Պանիկովսկին էր փողոցում ընկել Կորեյկոյի հետևից ու պահանջում էր 1 միլիոն։
«Տու՛ր ինձ մեկ միլիոն, տու՛ր ինձ մեկ միլիոն»,– մուրացկանի դերի մեջ մտած գոռգոռում էր Պանիկովսկին՝ արժանանալով Կորեյկոյի «պասլատին»։
««Երկխոսի՛ր» հետս, «երկխոսի՛ր» հետս»,– պանիկովսկիատիպ կպչուն վարքագիծ է դրսևորում Տեր–Պետրոսյանը, և Սարգսյանից ստանում նույնանման մի «պասլատ», բայց չի հուսալքվում ու պայքարում է մինչև վերջ։
Մի խոսքով, քաղաքական դաշտում զվարճալի տեսարաններ են ցուցադրվում։ Վայելե՛ք։
Կարեն Հակոբջանյան