Րաֆֆի Հովհաննիսյանը հայ–թուրքական հարաբերությունների և ներքաղաքական խնդիրների մասին
«7 օր»-ում տեղադրված «Անձնական՝ ոչինչ. Թուրքիայի գլխավոր տասնյակը» հոդվածում «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը գրել էր, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ապագան ապահովելու համար անհրաժեշտ է ազնվություն, արդարադատություն և մի փոքր էլ պարկեշտություն։ Թե դրանցից կոնկրետ ո՞րն է ամենաշատը պակասում հայաստանյան իշխանություններին, «7օր»-ին Ր. Հովհաննիսյանն ասաց՝ պարկեշտությունը։
Եվ ընդհանրապես, Ր. Հովհաննիսյանը կարծում է, որ «իշխանությունը արժանվույնս չի հետապնդել Հայաստանի պետական շահը» և ակնկալում է, որ «այն իրավական, հանրային մանդատը, որ նա չստացավ ընտրությունների միջոցով, գոնե իր քայլերի միջոցով կարողանա փաստարկի, որ ինքը ներկայացնում է հայ ժողովրդի քաղաքացիական զանգվածի և ազգի շահերը»։
Խոսքը նաև Հայաստան-Թուրքիա բանակցությունների օրակարգի մասին է։ Ր. Հովհաննսիյանն ասում է, որ Թուրքիան է փակել Հայաստանի հետ սահմանը և նա էլ պետք է բացի ու, փաստորեն, պետք է բացառել սահմանի բացման համար ինչ-ինչ զիջումների գնալը։
-Ես չգիտեմ, թե հայոց իշխանությունները ինչ են դնում օրակարգի վրա, բայց պարզ է, որ բովանդակությունից խուսափում են,- ասում է Ր. Հովհաննիսյանը՝ մանրամասնելով.
-Փոխարենը ի՞նչ ենք տեսնում՝ ցեղասպանության հարցով ժխտողականության, ուրացման քաղաքականության շարունակություն, ԼՂ-ի հիմնահարցի հետ փոխկապակցելու, նախապայման առաջարկելու անփոփոխ քաղաքականություն։
Ր. Հովհաննիսյանը կարծում է նաև, որ դիրքերն ամուր պահելու համար` պետք է իրավական, օրինական և ժողովրդի վստահությունն ու հավատը վայելող իշխանություն ունենալ։
Նախագահական ընտրություններից հետո Ր. Հովհաննիսյանը մասնակցում էր «հանրային մանդատը չստացած» նախագահի երդմնակալության արարողությանը։ Արդյոք «Ժառանգության» հիմնադիր նախագահի ասածներն ու արածները միմյանց չե՞ն հակասում։
-Մասնակցելով մարտի մեկի զոհերի քառասունքին՝ այնուհետև սևազգեստ, լռակյաց մասնակցեցի այդ արարողությանը և ինձ համար ահավոր մեծ ունայնություն էր, որ այդ օրը պետք է լիներ համաժողովրդական ինչ-որ արարողություն, խրախճանք և անցում դեպի ապագա, բայց, փաստորեն, կիսադատարկ, մեկուսացված մայրաքաղաքում տեղի ունեցավ այդ,- բացատրում է Ր. Հովհաննիսյանը և հավելում, որ երեք նախագահների օրոք էլ Հայաստանը դե յուրեի փոխարեն միայն դե ֆակտո է նախագահ ունեցել, բայց, անկախ ամեն ինչից, պետք է ընդունել այդ փաստը։
-Հիմա արտախորհրդարանական ընդդիմությունը, մասնակցելով այս ընտրություններին, հավանաբար դե ֆակտո ընդունում է, որ ինքն էլ այդ նույն իրականության մեջ է գտնվում,- ասում է Ր. Հովհաննիսյանը՝ լրացնելով, որ բոլորն ամեն տեղ պետք է ներկա գտնվեն և իրենց «ներկայությամբ բողոքեն, բարձրաձայնեն, քննադատեն, այլ ոչ թե՝ հրաժարումով և բացակայությամբ»։

Արեգնազ Մանուկյան