Լրահոս

13.07.2021 11:08


4 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 138 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

4 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 138 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հուլիսի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 138 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 226 597-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է գրանցվել:

Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5659-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 79 է, ընդհանուր առողջացածներինը՝ 217 810, փաստացի բուժվողներինը՝ 3128:

Մեկ օրում արվել է 4150 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 1 242 361 թեստավորում:

Այս խորագրի վերջին նյութերը