«Իմ քայլը» կուսակցության ավագանու անդամ Սուրեն Օհանյանը դադարեցնում է լիազորությունները
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընդգրկված ավագանու անդամ Սուրեն Օհանյանը լիազորությունները դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի ավագանու արտահերթ նիստում ասաց քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:
«Սուրեն Օհանյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Դիանա Քերոբյանին»,-հայտնեց Սարգսյանը և շնորհավորեց Քերոբյանին:
Փոխքաղաքապետը նշեց նաև, որ Երևանի ավագանու՝ Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սաթենիկ Մկրտչյանը դիմում է ներկայացրել իր լիազորությունները դադարեցնելու մասին: