Փորձագետ. «Ադրբեջանցիները տեխնիկա ունեն, բայց մասնագետներ չունեն, իսկ մեր տեխնիկայի համար կան լավ վերապատրաստված համապատասխան մասնագետներ»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռազմական ավիացիայի վարչության պետի տեղակալ, գնդապետ Արմեն Մկրտչյանը հայտարարել է, որ Հայաստանի տեխնիկան և մասնագետները պատրաստ են և անընդհատ վերապատրաստվում են, որպեսզի կարողանան «Զավթում» անօդաչու ինքնաթիռների խնդիրն իրականացնել։
–Այն անօդաչու ինքնաթիռները, որոնցով պարբերաբար հպարտանում է Ադրբեջանը, միայն հետախուզական միջոցներ են,–ասել է նա։
Արմեն Մկրտչյանն ասել է, որ հայկական արտադրության համակարգերը կարող են գործողություններ իրականացնել նույնիսկ հակառակորդի խոր թիկունքում, քանի որ դրանք օպերատիվ խորքի համար աշխատող անօդաչու համակարգեր են, սակայն չի բացառել, որ ձեռք կբերվի նաև արտասահմանյանը թեկուզ համեմատության համար։
Ասուլիսին ներկա ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն էլ Ադրբեջանի և Հայաստանի օդուժի ռեսուրսների հարաբերակցության մասին ասել է, որ տեղին չէ համեմատել օդուժն օդուժի հետ, քանի որ ամեն երկիր իր օդուժը զարգացնում է ի՛ր բանակի համատեքստում։
–Իրենց օդուժը ստեղծված է PR–ի համար։ Այն բավական ավելորդ ճոխություններ ունի, սակայն իրենց տեխնիկայի մի մեծ մասի համար չունեն համապատասխան մասնագետներ։ Իրենք գնում են Թուրքիա՝ սովորելու, բայց թուրքական տեխնիկան էլ իրենց ունեցածին չի համապատասխանում։ Արդյունքում ունեն տեխնիկա, բայց դրա համար մասնագետներ չունեն,- ընդգծել է նա և հավելել, որ ադրբեջանցի օդաչուները լեռնային պայմաններում թռիչքներ իրականացնելու փորձ չունեն։