Oրերս ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Բալասանյանն ու Տաճատ Վարդապետյանը առաջարկեցին «Օտարերկրացիների մասին» օրենքում կատարել փոփոխություններ, որն առնչվում էր Ջավախքի և Հյուսիսային Լոռու հայության` Մայր պետության հետ հարաբերություններին: ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնապես մերժեց` բերելով իր հիմնավորումները, այն է` չիկարելիխտրականվերաբերմունքսահմանելբոլորօտարերկրացիներիհամեմատությամբ, ընդհանրապես, եւծագումովհայօտարերկրացիներիհամեմատությամբ` մասնավորապես:
Միանգամից նշենք, որ պնդումներն ամբողջովին անհեթեթ են: Նախ` ամեն երկիր բացարձակ իրավունք ունի որոշելու ում հետ ինչպես վարվել: Վերջերս Եվրոմիությունը փորձեր է անում մեղմացնելու վիզային ռեժիմը Վրաստանի հետ, սակայն ոչ թե Վրաստանի բոլոր, այլ` «քաղաքացիների որոշակի խմբերի համար»: Հարց` սա խտրականություն է, թե քաղաքականություն: Ինչ է նշանակում` «չի կարելի խտրկանություն ցուցաբերել օտարերկրացիների նկատմամբ»: Այսօր իսկ դա արվում է` ռուսաստանցի օտարերկրացին Հայաստան է գալիս առանց վիազայի, իսկ ֆրանսիացի օտարերկրացին` վիազայով:
Ջավախքի հայության հարցը հանգիստ տեղավորվում է սահմանամերձ բնակչության նկատմամբ հատուկ կարգ սահմանելու միջազգայնորեն ընդունված պրակտիկայի նորմերում:
Երկիրը կարող է տասը սահմանակից հարևան ունենալ և նրանց նկատմամբ իրականացնել տարբեր քաղաքականություն: Օրինակ, ԱՄՆ-ը ունի երկու հարևան (ծովայինը չհաշվենք), Կանադայի նկատմամբ գործում է այլ ռեժիմ, Մեքսիկայի այլ: Եթե դու ապրում ես Կանադայի` ԱՄՆ սահմանակից շրջանում, ունես մեքենայիդ վրա հատուկ անցաթուղթ-վկայություն, որը ստուգում է համակարգիչը, դու անցնում ես այլ անցակետով (նույն անցակետի շրջանակում) և չես էլ կանգնում: Մյուս կանադացիները պիտի կանգ առնեն և փատաթուղթ ցույց տան: Հարյուր հազարավոր մարդիկ ամեն օր Կանադայից աշխատանքի են գնում-գալիս ԱՄՆ և հակառակը: Նրանք որպես սահմանակից բնակիչներ ունեն այլ կարգավիճակ:
Հայաստանը սեփական երկրում տարբեր մոտեցումներ ունի իր իսկ քաղաքացիների նկատմամբ: Որոշ պաշտոններ զբաղեցնելու համար հինգ կամ տաս տարի պիտի ապրես Հայաստանում: Հիմա դա խտրականություն է, թե՞ կարգ:
1990-ական թվականներին Իսրայելը սովետական հրեաների նկատմամբ ավելի հեշտացված քաղաքականություն էր իրականացնում և ավելի մեծ օգնություն էր ցույց տալիս ներգաղթելիս, քան մյուս հրեաների, որովհետև ավելի կարիք ունեն: Նույնը գերմանացիները` արևելյան Գերմանաիայի գերմացիների նկատմամբ այլ քաղաքականություն էր, Ղազախստանի գերմանացիների նկատմամբ` այլ: Իտալացիները շվեյցարիայում բնակվող էթնիկ իտալացիներին այլ վերաբերմունք ունեն, ռուսատանում բնակվող իտալացիների այլ: Նույն ինքը` Վրաստանը, Հյուսիսային Կովկասի ութ ինքնավարությունների քաղաքացիների` Վրաստան մուտքի նկատմամբ վարում է այլ քաղաքականություն, իսկ Ռուսաստանի այլ շրջաններում գրանցված քաղաքացիների նկատմամբ այլ:
Խտրականությունը միշտ էլ կա և դա բնական է պետական քաղաքականության մեջ: Հարցն այստեղ հայրենական ԱԳՆ-ի` Ջավախքի և Հյուսիսային Լոռու հայության հանդեպ ցուցաբերած իներտ քաղաքականության անտարբեր վերաբերմունքի մեջ է:
Արձագանք ՀՀ Արտգործնախարարության արձագանքին
Oրերս ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Բալասանյանն ու Տաճատ Վարդապետյանը առաջարկեցին «Օտարերկրացիների մասին» օրենքում կատարել փոփոխություններ, որն առնչվում էր Ջավախքի և Հյուսիսային Լոռու հայության` Մայր պետության հետ հարաբերություններին: ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնապես մերժեց` բերելով իր հիմնավորումները, այն է` չի կարելի խտրական վերաբերմունք սահմանել բոլոր օտարերկրացիների համեմատությամբ, ընդհանրապես, եւ ծագումով հայ օտարերկրացիների համեմատությամբ` մասնավորապես:
Միանգամից նշենք, որ պնդումներն ամբողջովին անհեթեթ են: Նախ` ամեն երկիր բացարձակ իրավունք ունի որոշելու ում հետ ինչպես վարվել: Վերջերս Եվրոմիությունը փորձեր է անում մեղմացնելու վիզային ռեժիմը Վրաստանի հետ, սակայն ոչ թե Վրաստանի բոլոր, այլ` «քաղաքացիների որոշակի խմբերի համար»: Հարց` սա խտրականություն է, թե քաղաքականություն: Ինչ է նշանակում` «չի կարելի խտրկանություն ցուցաբերել օտարերկրացիների նկատմամբ»: Այսօր իսկ դա արվում է` ռուսաստանցի օտարերկրացին Հայաստան է գալիս առանց վիազայի, իսկ ֆրանսիացի օտարերկրացին` վիազայով:
Ջավախքի հայության հարցը հանգիստ տեղավորվում է սահմանամերձ բնակչության նկատմամբ հատուկ կարգ սահմանելու միջազգայնորեն ընդունված պրակտիկայի նորմերում:
Երկիրը կարող է տասը սահմանակից հարևան ունենալ և նրանց նկատմամբ իրականացնել տարբեր քաղաքականություն: Օրինակ, ԱՄՆ-ը ունի երկու հարևան (ծովայինը չհաշվենք), Կանադայի նկատմամբ գործում է այլ ռեժիմ, Մեքսիկայի այլ: Եթե դու ապրում ես Կանադայի` ԱՄՆ սահմանակից շրջանում, ունես մեքենայիդ վրա հատուկ անցաթուղթ-վկայություն, որը ստուգում է համակարգիչը, դու անցնում ես այլ անցակետով (նույն անցակետի շրջանակում) և չես էլ կանգնում: Մյուս կանադացիները պիտի կանգ առնեն և փատաթուղթ ցույց տան: Հարյուր հազարավոր մարդիկ ամեն օր Կանադայից աշխատանքի են գնում-գալիս ԱՄՆ և հակառակը: Նրանք որպես սահմանակից բնակիչներ ունեն այլ կարգավիճակ:
Հայաստանը սեփական երկրում տարբեր մոտեցումներ ունի իր իսկ քաղաքացիների նկատմամբ: Որոշ պաշտոններ զբաղեցնելու համար հինգ կամ տաս տարի պիտի ապրես Հայաստանում: Հիմա դա խտրականություն է, թե՞ կարգ:
1990-ական թվականներին Իսրայելը սովետական հրեաների նկատմամբ ավելի հեշտացված քաղաքականություն էր իրականացնում և ավելի մեծ օգնություն էր ցույց տալիս ներգաղթելիս, քան մյուս հրեաների, որովհետև ավելի կարիք ունեն: Նույնը գերմանացիները` արևելյան Գերմանաիայի գերմացիների նկատմամբ այլ քաղաքականություն էր, Ղազախստանի գերմանացիների նկատմամբ` այլ: Իտալացիները շվեյցարիայում բնակվող էթնիկ իտալացիներին այլ վերաբերմունք ունեն, ռուսատանում բնակվող իտալացիների այլ: Նույն ինքը` Վրաստանը, Հյուսիսային Կովկասի ութ ինքնավարությունների քաղաքացիների` Վրաստան մուտքի նկատմամբ վարում է այլ քաղաքականություն, իսկ Ռուսաստանի այլ շրջաններում գրանցված քաղաքացիների նկատմամբ այլ:
Խտրականությունը միշտ էլ կա և դա բնական է պետական քաղաքականության մեջ: Հարցն այստեղ հայրենական ԱԳՆ-ի` Ջավախքի և Հյուսիսային Լոռու հայության հանդեպ ցուցաբերած իներտ քաղաքականության անտարբեր վերաբերմունքի մեջ է:
Վահե Սարգսյան
«Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ