Ադրբեջանն արյան հոտ չի առել, նա նահանջի հոտ է առել, ինչքան նահանջեք, շարունակելու է․ Կոլերով
Գիշերը 3.30-ից Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ բացելուց հետո այսօր առավոտյան տասից ռուսական միջնորդությամբ հրադադար հաստատելուց հետո Բաքուն Երևանին կոչ է արել անհապաղ սկսել սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները։ Սա անզեն աչքով թվում է casus belli՝ պատերազմի առիթ, քանի որ, չմոռանանք՝ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնակատար է, իսկ կառավարությունը դեռ ամբողջությամբ չի ձևավորվել։ Այս կրակոցների, Բաքվի հռետորաբանության, շարժառիթների ու այս ամենից բխող հետևանքների մասին «Հրապարակը» խոսել է ռուսաստանցի վերլուծաբան Մոդեստ Կոլերովի հետ։
-Պարոն Կոլերով, ինչո՞վ կբացատրեք Բաքվի շտապողականությունը՝ անհապաղ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ սկսելու կապակցությամբ։
-Նախ, ունենք ժամանակավոր պաշտոնակատար, երկրորդ՝ Հայաստանն ունի նախագահ և երրորդ՝ Բաքուն․․․
-Նախ, ՀՀ նախագահը Ճապոնիայում օլիմպիադա է դիտում, հանդիպումներ անցկացնում և երկրորդ՝ Հայաստանը, այնուամենայիվ, խորհրդարանական երկիր է։
-Ես խոսում եմ այն մասին, որ պաշտոնապես առաջին դեմքը ՀՀ նախագահն է։ Կա նաև վարչապետի պաշտոնակատար, և պատասխանատվությունից թաքնվել չի հաջողվի։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա սահմանազատման ու սահմանագծմանն անհապաղ անցնելու կոչը մաքուր հռետորաբանություն է։ Ինչու, որովհետև յուրաքանչյուր նորմալ, գիտակից մարդ հասկանում է, որ սահմանազատումն ու սահմանագծումը շատ-շատ ժամանակատար գործընթաց են: Նախ պետք է քննարկվեն-հաստատվեն քարտեզներ, հետո՝ մատակարարումներ, հետո սահմանագծվում է սահմանային ռելիեֆը և այլն։ Այնպես որ, Ադրբեջանը շարունակելու է իր զորքերի առաջխաղացումը ՀՀ տարածքով։ Այն պարզ պատճառով, որ այդ սահմանները հաստատված չեն, և Ադրբեջանին ձեռնտու է՝ 1-ին․ Հայաստան-Ադրբեջան սահմաններն ամրագրված չեն 2-րդ․ Հայաստանը, փաստացի, չի պաշտպանվում։
Քանի որ եթե բանակ կազմավորված լիներ, առնվազն շփման գիծ հաստատված լիներ, ապա սահմանները խախտելու հնարավորություն չէր ունենա։ Իսկ այն, ինչ կատարվում է հիմա, այդ մշտական սահմանախախտումները, բոլորս ենք տեսնում։ Էլ չենք խոսում այն դիսկուրսի մասին, թե ադրբեջանցիները Հայաստանից հիմա քանի քառակուսի կիլոմետր են վերցրել։ Հնչում է թիվ՝ 49 քառակուսի կիլոմետր, մեկ այլ թիվ՝ 70 քառակուսի կիլոմետր, եթե իմ նշած նախապայմանները լինեին, նման դիսկուրսն անհնարին կլիներ։ Ասեմ, որ Ադրբեջանի կողմից սա շարունակվելու է։
-Պարզ է՝ արյան հոտը զգացել են, բայց, այնուամենայնիվ, մինչև ե՞րբ սա, ըստ Ձեզ, կարող է շարունակվել։
-Արյան հոտ չեն առել, նրանք նահանջի հոտ են առել։ Դա ավելի վատ է։ Ու դա շարունակվելու է այնքան, քանի դեռ Հայաստանը նահանջում է։
-Բայց ՀԱՊԿ-ն էլ որևէ կերպ չի արձագանքում, «սահմանային միջադեպ» է որակում։
-Անձամբ Ձեզ մեկ անգամ չէ, որ ասել եմ, որ ՀԱՊԿ-ում Հայաստանը մեծամասնություն չունի։
-Բայց, ուրեմն, ինչո՞ւ ենք շարունակում մնալ ՀԱՊԿ-ում։
-Այն մասին էլ եմ ասել, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցությունը ձեր երկրին հնարավորություն է տալիս ՌԴ-ից ստանալ արտոնյալ գներով սպառազինություններ։ Եվ նաև ասել եմ, որ շատ ավելի նպատակահարմար է ՌԴ-ի հետ երկկողմ ռազմական փոխգործակցության պայմանագիրը՝ ՀՕՊ, ռազմատեխնիկական և այլն։ Եվ սա այլևս կախված չէ ՀԱՊԿ-ից, որը երբեք չի ունենա հայամետ կոնսենսուս։
-Այսինքն՝ կարելի է ասել, որ Դուք ևս համամիտ եք, որ ՀԱՊԿ-ում ՀՀ անդամակցությունն անիմաստ է։
-ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցությունը ձեր երկրին հնարավորություն է տալիս ՌԴ-ից ստանալ արտոնյալ գներով սպառազինություններ։ Եթե Հայաստանը չլիներ ՀԱՊԿ անդամ, նման հնարավորություն չէր ունենա։
-ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն էլ վերջերս հայտարարեց, որ եթե Հայաստանը չլիներ ՀԱՊԿ անդամ, ապա ԱՄՆ-ն գերժամանակակից սպառազինություններ կտրամադրեր, բայց հիմա չի կարող, քանի որ միջազգային իրավունքով սա արգելված է։
-Դուք պատկերացում ունե՞ք, թե ինչ է նշանակում ամբողջ բանակի վերազինումը միայն «Կալաշնիկով» ավտոմատից ամերիկյանի։ Դրա համար որքա՞ն ժամանակ կպահանջվի։
-ՀՀ-ում կան քաղաքագետներ, որոնք պնդում են, որ նման բաները կարող են շատ արագ և օպերատիվ կատարվել։
-Իսկ այդ քաղաքագետները բանակում ծառայե՞լ են։
-Անկեղծ ասած, չգիտեմ։
-Ես կարող եմ մեջբերել ՀՀ պաշտպանության նախարարներից մեկի ասածը, որ երբ հայ նորակոչիկները բանակ են գնում՝ սպառազինությունների գործարկման համար ինստրուկցիաների ծանոթանալը որքան է տևում։
-Վեց ամիս, այնպես չէ՞։
-Ոչ, ամբողջ սպառազինությունների կիրարկմանը վեց ամսում տիրապետել հնարավոր չէ։ Եվ ասեմ, որ պաշտպանության այդ նախկին նախարարն ինձ ասաց, որ դրանց ծանոթանալու համար գնում են ռուսաստանյան դպրոցական դասագրքեր։ Ռուսաց լեզվի, իսկ հիմա ինչ՝ անգլերեն լեզվի՞ դասագրքեր են առնելու։
-Որպես ամփոփում, համարո՞ւմ եք, որ սա կարող է վերածվել լայնամասշտաբ նոր պատերազմի, թե՞ ոչ, որովհետև նրանք գալու են առաջ, մենք՝ նահանջենք։
-Ադրբեջանին մեծ պատերազմը ձեռնտու չէ։ Ձեռնտու չէ այս քայլ առ քայլ, փուլային անշլյուզը վերածել մեծ պատերազմի: Ինչու, որովհետև մեծ պատերազմի դեպքում կմիջամտեն մեծ միջնորդները և ստիպված կլինեն ինչ-որ մի տեղ կանգ առնել։
-Այսինքն՝ Ադրբեջանը մեծ պատերազմի մանդատ չունի՞։
-Նորից եմ ասում՝ նրանց ձեռնտու չէ մեծ պատերազմը, նրանց ձեռնտու է հիմա քայլ առ քայլ խժռել, կտոր-կտորներով պոկել հայկական տարածքները։ Բայց նորից եմ ասում` սա շարունակելու են հետայսու։
Ադրբեջանն արյան հոտ չի առել, նա նահանջի հոտ է առել, ինչքան նահանջեք, շարունակելու է․ Կոլերով
Գիշերը 3.30-ից Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ բացելուց հետո այսօր առավոտյան տասից ռուսական միջնորդությամբ հրադադար հաստատելուց հետո Բաքուն Երևանին կոչ է արել անհապաղ սկսել սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները։ Սա անզեն աչքով թվում է casus belli՝ պատերազմի առիթ, քանի որ, չմոռանանք՝ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնակատար է, իսկ կառավարությունը դեռ ամբողջությամբ չի ձևավորվել։ Այս կրակոցների, Բաքվի հռետորաբանության, շարժառիթների ու այս ամենից բխող հետևանքների մասին «Հրապարակը» խոսել է ռուսաստանցի վերլուծաբան Մոդեստ Կոլերովի հետ։
-Պարոն Կոլերով, ինչո՞վ կբացատրեք Բաքվի շտապողականությունը՝ անհապաղ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ սկսելու կապակցությամբ։
-Նախ, ունենք ժամանակավոր պաշտոնակատար, երկրորդ՝ Հայաստանն ունի նախագահ և երրորդ՝ Բաքուն․․․
-Նախ, ՀՀ նախագահը Ճապոնիայում օլիմպիադա է դիտում, հանդիպումներ անցկացնում և երկրորդ՝ Հայաստանը, այնուամենայիվ, խորհրդարանական երկիր է։
-Ես խոսում եմ այն մասին, որ պաշտոնապես առաջին դեմքը ՀՀ նախագահն է։ Կա նաև վարչապետի պաշտոնակատար, և պատասխանատվությունից թաքնվել չի հաջողվի։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա սահմանազատման ու սահմանագծմանն անհապաղ անցնելու կոչը մաքուր հռետորաբանություն է։ Ինչու, որովհետև յուրաքանչյուր նորմալ, գիտակից մարդ հասկանում է, որ սահմանազատումն ու սահմանագծումը շատ-շատ ժամանակատար գործընթաց են: Նախ պետք է քննարկվեն-հաստատվեն քարտեզներ, հետո՝ մատակարարումներ, հետո սահմանագծվում է սահմանային ռելիեֆը և այլն։ Այնպես որ, Ադրբեջանը շարունակելու է իր զորքերի առաջխաղացումը ՀՀ տարածքով։ Այն պարզ պատճառով, որ այդ սահմանները հաստատված չեն, և Ադրբեջանին ձեռնտու է՝
1-ին․ Հայաստան-Ադրբեջան սահմաններն ամրագրված չեն
2-րդ․ Հայաստանը, փաստացի, չի պաշտպանվում։