Ինչպես են դիմավորել Տոկիոյից վերադարձող մեր մարզիկներին․ «Զվարթնոց» օդանավակայանում սպասում էին շատերը
Այսօր լուսադեմին «Զվարթնոց» օդանավակայանը բազմամարդ էր` Տոկիոյից Հայաստան վերադարձող օլիմպիական մեդալակիներին էին եկել դիմավորելու։
«Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում հայկական զուռնա-դհոլով դիմավորեցին ծանրամարտի կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն (109 կգ) ու օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը՝ մարզիչներ Վիգեն Խաչատրյանի և Հայկ Նազարյանի հետ:
«Վատ չէր, իհարկե, բայց կարող էր ավելի լավ լինել։ Այն ինչ եղավ, եղավ` ոչինչ չես կարող հետ բերել, պիտի առաջ նայես ու առաջ շարժվես։ Ուզում էի իրոք հաղթեի, որ այն նվիրեի մեր զինվորներին և զոհերին»,-ասաց Սիմոն Մարտիրոսյանը` հավելելով, թե չստացվեց ոսկի բերել, քանի որ այդ օրն իրենը չէր։
Իսկ մարմնամարզիկ Արթուր Դավթյանն էլ նշեց, որ երրորդ տեղը հայաստանյան պայմանների համար ոսկի է։
«Սառույցը կոտրվեց. ջահել սերունդը, որ պետք է սկսվի մարզվել, սա արդեն իսկ կարող է լավ սկիզբ դառնալ։ Մեր վատ պայմաններում որ նման արդյունք ունեցանք, արդեն իսկ մեծ բան է»,-ասաց նա` հիշեցնելով, որ խորհրդային ժամանակներից հետո սա Հայաստանի առաջին մեդալն է մարմնամարզության մեջ։
Նշենք, որ օլիմպիական մեդալակիներին դիմավորելու էին եկել նրանց ծնողները, հարազատներն ու բարեկամները, ընկերները, սպորտային մարմնամարզության և ծանրամարտի տղամարդկանց հավաքականների անդամները։

Աղբյուրը՝ armeniasputnik.am