Աշխարհ

21.06.2011 16:45


ՀՀԿ–ական պատգամավոր. «Կազանի հանդիպումը կտա այն, ինչ տվել են մնացածները»

ՀՀԿ–ական պատգամավոր. «Կազանի հանդիպումը կտա այն, ինչ տվել են մնացածները»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանը և ԱԺ ՀՀԿ խբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը խոսել են նախագահների՝ Կազանում սպասվող հանդիպումից ու ԼՂ հակամարտության կարգավորումից։

Էդվարդ Անտինյանը նշել է, թե ինքը չի ակնկալում, որ Կազանում այնպիսի վիճակ առաջանա, որը Հայաստանի ներքաղաքական կյանքում որևիցե ցնցում առաջացնի։

Հակոբ Հակոբյանն էլ նշել է, թե հունիսի 25–ի հանդիպումը կտա այն, ինչ տվել են մնացած բոլոր հանդիպումները։

–Լեռնային Ղարաբաղի հարցը գերտերությունների շահերի բախման արդյունքում լուծվելիք գործողություն է, և քանի դեռ գերտերությունները Հարավային Կովկասում ունեն շահերի բախման խնդիր, ԼՂ հիմնահարցի լուծում մի սպասեք,–ասել է ԱԺ պատգամավորն ու հավելել,–հենց որ գերտերությունները կարողացան որևէ կերպ գտնել իրենց շահերի համադրությունը, հարցը կլուծվի։

Հ. Հակոբյանը նշել է.

–Գերտերություններն են լուծելու խնդիրը՝ հաշվի առնելով իրե՛նց շահերը, և ոչ թե՝ Հայաստանինն ու Ադրբեջանինը։

Անտինյանը, շարունակելով Հակոբյանի միտքը, ասել է, թե այժմ չեն համընկնում ԱՄՆ և ԵՄ ու Ռուսաստան և Իրան քաղաքական բեևռների շահերը։ «Դրանք կհամընկնեն մի դեպքում՝ երբ Միացյալ Նահանգները կկարողանա համոզել Ռուսաստանին, որ պետք է կետային հարված հասցնի Իրանին,–ասել է բանախոսը՝ ընդգծելով, թե Իրանը անհանգստացած է, որ նրա հյուսիսային սահմանի մոտ կարող են խաղաղապահ ուժեր մտցվել, և այդ պատճառով էլ նա փորձում է անուղղակիորեն ճնշում գործադրել ԼՂ հարցի կարգավորման վրա։

Հանրապետական պատգամավորը շահերի բախման մեկ այլ դրսևորում է համարում «Նաբուկո» ծրագիրը. «Եվրոպան իր էներգետիկ անկախության հիմքը տեսնում է այդ ծրագրի իրականացման մեջ՝ ոչ ռուսական գազ՝ ոչ ռուսական խողովակով։ Սակայն այստեղ էլ կա այն հարցը, որ Իրանը առայժմ չի կարող լինել «ՆԱԲՈՒԿՈ»–ի անդամ, իսկ առանց Իրանի այն թերի է»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը