«Ալիևը թքեց ոչ միայն Փաշինյանի, այլև ամբողջ հայ ժողովրդի երեսին». Արմինե Ադիբեկյան (տեսանյութ)
Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» ստորագրմամբ ո՛չ պատերազմը կավարտվի, ո՛չ խաղաղություն կհաստատվի:
«Դա ընդամենը հնարավորություն կտա վերջնականապես հայաթափել Արցախը՝ որպես ՀՀ կողմից ճանաչված Ադրբեջանի մաս: Այսինքն՝ ցեղասպանական գործողությունները կստանան լեգիտիմ հիմք, և Արցախը վերջնականապես կհայաթափվի: Կհայաթափվեն և կհայազրկվեն ՀՀ Սյունիքի մարզը և որոշակի արևելյան հատվածները, որովհետև երբ Ալիևը խոսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ, նա դրա հետ զուգահեռ՝ խոսում է այն մասին, որ Զանգեզուրը, այսինքն՝ Սյունիքը, ադրբեջանական պատմական տարածք է, նրանք վերադարձնելու են այն Ադրբեջանին: Դա նշանակում է, որ Հայաստանից օտարելու են Սյունիքը և միացնեն Ադրբեջանին»,-168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Ալիևն իր վերջին հարցազրույցում Երևանին կոչ է արել բաց հայտարարել «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ դիրքորոշման մասին:
«Եթե Հայաստանը պատրաստ է դրան, եթե պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որը ճանաչված է ամբողջ աշխարհում, այդ դեպքում երկարատև խաղաղություն կլինի։ Դրան հասնելու համար սեղանին կոնկրետ առաջարկներ կան»,-ասել է Ալիևը:
Արմինե Ադիբեկյանն ընդգծեց՝ երբ Ալիևը խոսում է խաղաղության մասին, նա ընկալում է խաղաղության մի տեսակ՝ հայաթափված տարածաշրջան, հնազանդ մնացորդներ՝ ցեղատեսակի տեսքով, և Հայաստանի Հանրապետությունը՝ մասնատված տարածաշրջանի պետությունների միջև. «Սա է նրա ընկալած և ցանկացած խաղաղությունը»:
Հարցին՝ Նիկոլ Փաշինյա՞նն էլ դա նկատի ուներ, երբ խաղաղության դարաշրջան էր խոստանում, նա պատասխանեց.
«Նիկոլ Փաշինյանի պատկերացմամբ խաղաղությունն այն է, որ հայերը ոչինչ չեն անելու, ըստ պահանջի ապրելու են, ունենալու են ամեն ինչ, ռուսը սահմանն է պահելու, թուրքը ուտելիքն է մատակարարելու, մենք էլ ճանապարհները վարձով տալու ենք ու այդ փողով ապրենք: Նման բան չկա ու չի լինելու: Խաղաղություն չի լինելու ոչ մի պարագայում, հակառակ դեպքում՝ նոյեմբերի 9-ից հետո տղաներ չէին զոհվի սահմաններին, սահմանը չէր գա, չէր հասնի Երևանի մատույցներին, մեր ջրի պաշարների վրա ապօրինի չէին նստի ադրբեջանական զորքերը: Դրա համար այդ մոլուցքային խոստումները ավելի վտանգավոր են, քան Ալիևի ագրեսիվ դրսևորումները, որովհետև գոնե այդ դեպքում մենք հասկանում ենք՝ ինչի հետ գործ ունենք, իսկ Փաշինյանի պարագայում նա քնեցնում է մեր զգուշությունը, մեր պաշտպանողական բնազդները, և մի գեղեցիկ օր կարող ենք կանգնել շատ վատ և աղետալի անակնկալի առաջ»:
Իր հարցազրույցում, անդրադառնալով Հայաստանին զինելու ՌԴ հայտարարություններին, Ալիևը նշել է՝ ակնկալում են, որ Ռուսաստանը չզինի Հայաստանին. «Այս հարցը մենք հասցրել ենք ռուսական կողմին: Սա մեզ անհանգստացնում է: Պատերազմն ավարտվել է. այսինքն՝ հայ ժողովուրդը նույնպես համակերպվել է այս իրավիճակի հետ: Հայաստանի ղեկավարությունը նույնպես համակերպվել է պարտության հետ, և Հայաստանում անցկացված վերջին խորհրդարանական ընտրությունները դա ցույց տվեցին: Սա պատմության մեջ աննախադեպ պատկեր է, երբ պարտված ղեկավարությունը կրկին ստանում է ժողովրդի ձայնը: Այս դեպքում, իհարկե, Հայաստանի զինումը չի տեղավորվում որևէ տրամաբանության մեջ: Մենք նման բան դեռ չենք տեսնում, չի նկատվում: Բայց ռուսական կողմից որոշ հայտարարություններ են եղել»:
Ալիևի այս հայտարարության վերաբերյալ Ադրբեջանի հարցերով փորձագետը հետևյալն ասաց. «Ալիևը թքեց ոչ միայն Փաշինյանի, այլև ամբողջ հայ ժողովրդի երեսին՝ ասելով, որ չկա նման բան, որ պարտված կապիտուլյանտը վերընտրվի: Դա, իրոք, աննախադեպ բան է, և դրանից ելնելով՝ մնացյալ մասնակիցները ձևավորում են համապատասխան վերաբերմունք, որ՝ ժողովուրդ ջան, հիմա ձեր գլխին ինչ էլ չջարդեն, դուք ընդունելու եք, մարսելու եք և երջանիկ ապրելու եք, այնպես որ՝ մենք խնդիր չունենք ձեզ հաճոյանալու կամ ձեր շահերը պաշտպանելու, որովհետև դուք ինքներդ չունեք և չգիտեք ձեր շահերը:
Այդ առումով, Ալիևը կոնկրետ և հստակ ձևակերպում է այն իրավիճակը, որը գոյություն ունի: Ալիևը դեռ պատերազմից կարճ ժամանակ անց, երբ խոսում էր զենք-զինամթերքի մատակարարման մասին, ասում էր՝ ինչների՞դ է պետք զենքը, պարտվել եք, էլ կռիվ չկա ու չի լինելու: Նա վստահ է, որ պարտված կողմն իրավունք չունի զինվելու, այդ պարտվածի կարգավիճակը պետք է կրի ցմահ, միշտ»:
Ճշտող հարցին՝ իրենք ինչո՞ւ ցմահ, միշտ չկրեցին այդ կարգավիճակը, նա այսպես արձագանքեց. «Դե, որովհետև, ըստ Ալիևի՝ իրենք լավն են, մենք՝ վատը, ինքն ունի իր պատկերացումները արդարության մասին, և նրա պատկերացրած արդարությունն այսպիսին է, որ այսուհետ ադրբեջանցիները պետք է թուրը մեր գլխին պահած՝ հրահանգներ տան, և նիկոլփաշինյանատիպ ինչ-որ մի երևույթ, որը վերընտրվել է բնակչության հոժար կամքով, պետք է չոքած միայն գրիչ բռնի և ստորագրի այն ամենը, ինչ նրան մատուցում են»: