Ազատ մեդիան, ինչպես և դատական իշխանությունը, սպառնալիք է ոչ թափանցիկ, միապետության ձգտող իշխանությունների համար. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)
«Իրապես գործն ուներ ռազմավարական նշանակություն: Դրանով էր պայմանավորված նաև իրավապաշտպանի ներգրավումը: Մենք երկարաժամկետ կտրվածքով ենք վերաբերվել գործին, և եթե ԲԴԽ-ն չկանգներ իրավունքի և դատավորի անկախության կողքին, վստահորեն այս գործն իր շարունակությունը կունենար միջազգային դատական ատյաններում»,-168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդի կայացրած որոշմանն Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առնչությամբ, ըստ որի՝ ԲԴԽ-ն մերժեց Արդարադատության նախարարության միջնորդությունը:
Իրավապաշտպանը նշեց՝ այստեղ գործ ունեին դատավորի խոսքի ազատության իրավունքի իրացման հետ:
«Իր հարցազրույցում, որի հիմքով միջնորդությունը ներկայացվել էր, Դավիթ Գրիգորյանը տեսակետ էր արտահայտել համընդհանուր իրավունքի սկզբունքի առնչությամբ, որ եթե չկա օրենք, չի կարող լինել նաև պատիժ: Իսկ այն դեպքում, երբ լրագրողը փորձել էր կոնկրետ գործի շրջանակներում այս որոշման նշանակությանն անդրադառնալ, դատավորը հրաժարվել էր՝ նկատի ունենալով, որ իր կարծիքը կարող է կաշկանդել տվյալ գործը վարող դատավորին: Բայց նման փաստերի առկայության պարագայում անգամ արդարադատության նախարարը հարուցել էր վարույթ»,-ասաց ԲԴԽ-ում Դավիթ Գրիգորյանի ներկայացուցիչը:
Ըստ նրան՝ եթե դատավորին պատժեին իրավունքի սկզբունք մեկնաբանելու համար, դա կնշանակեր, որ դատավորները զրկված են կարևոր նշանակություն ունեցող իրավական զարգացումների վերաբերյալ որևէ տեսակետ հայտնելուց: Նրանք փաստորեն դառնում են ձայնազուրկ, ինչը հակասում է միջազգային ստանդարտներին, որովհետև դատավորները ոչ միայն իրավունք, այլև պարտականություն ունեն առանձին պարագայում քննարկել օրենսդրական հարցեր:
«Չմոռանանք, որ հարուցող սուբյեկտը եղել է արդարադատության նախարարը, մի գործիք, որը հակասում է դատավորների անկախությանը: Դեռևս 2018թ. ԳՐԵԿՈ-ն Հայաստանի իշխանություններին հանձնարարական էր տվել վերացնել արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթ հարուցելու իրավունքը, քանի որ նախարարը ներկայացնում է գործադիր իշխանությունը, և նախարարի միջոցով գործադիրը կարող է ճնշում գործադրել դատավորների նկատմամբ»,-ասաց Սիրանուշ Սահակյանը՝ հավելելով, որ ՀՀ իշխանությունը հանձնառու էր եղել այդ գործիքի կիրառումը խիստ սահմանափակել, սակայն իրականում ամենաանհեթեթ առիթներով արդարադատության նախարարը միջնորդում է դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցել:
Անդրադառնալով դատական իշխանության շուրջ տեղի ունեցող զարգացումներին՝ Սիրանուշ Սահակյանը նշեց՝ դատական իշխանությունը միշտ սպառնալիք է միապետության ձգտող իշխանությունների համար:
«Հատկապես պառլամենտական կառավարման ձև ունեցող երկրներում, հասկանալի է, որ պառլամենտական մեծամասնությունն ու գործադիր իշխանությունը նույնանում են, և օրենսդիր, գործադիր իշխանությունների իրացման շրջանակներում կարող են բազմաթիվ կամայականություններ ցույց տալ՝ հենց քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Եվ միակ հակակշիռը, որը կբացառի մեկ ուժի կամ անձի ձեռքում իշխանության կենտրոնացումը, դատական իշխանությունն է»,-ասաց Սիրանուշ Սահակյանը՝ նկատելով՝ բոլոր այն երկրները, որոնք կարողացել են զարգացման հաջողություն գրանցել, հենվել են հենց դատական իշխանության անկախության վրա:
Նրա խոսքով՝ կա իշխանության գերկենտրոնացման խնդիր, և հենց այդ պատճառով է բոլոր ճակատներով հարձակում կատարվում դատական իշխանության նկատմամբ:
«Այս ամենի նպատակը մեկն է՝ ունենալ ենթակա և պատվերներ իրացնող դատական իշխանություն: Բայց դատական իշխանությունում ներգրավված են բարձր կոմպետենտություն ու բարոյական արժեքներ ունեցող անձինք, ովքեր գիտակցում են արդարադատության պատասխանատվությունը, և վստահ եմ՝ որոշակիորեն կկարողանան ձևավորել դատական իշխանության իմունային համակարգ և դառնալ այն առանցքը, որը Հայաստանը կտանի զարգացման»,-նշեց Սիրանուշ Սահակյանը:
Խոսելով նախաքննական գաղտնիքի շահարկման և Ադրբեջանի վերաբերյալ հարցերին իրավասու մարմինների՝ չպատասխանելու արատավոր պրակտիկան հենց այդ ձևակերպմամբ արդարացնելու մասին՝ Սիրանուշ Սահակյանն ասաց, որ գոյություն ունի մեծ զգուշավորություն, որը պայմանավորված է քաղաքական իշխանության դիրքորոշումներով:
«Վստահ եմ, որ կա հրահանգավորում՝ լինել գերզգույշ, չկատարել այնպիսի քայլեր, որոնք իրենց ենթադրություններով՝ կարող են «վնասել» բանակցային գործընթացին: Երկար ժամանակ իշխող թիմի բազմաթիվ պատգամավորներ համոզմունք անգամ ունեին, որ մարդու իրավունքների խախտումների մասին բարձրաձայնելը ևս վնասում է բանակցային գործընթացին, և պետք է ջայլամի քաղաքականություն վարել, որի պարագայում չնկատելու տալ մարդու իրավունքների այն խախտումները, որոնք տեղի էին ունենում հայ զոհերի նկատմամբ: Հասկանալի է, որ այս թեզերը կեղծ են: Ես կարծում եմ, որ, ընդհակառակը, կատարված հանցագործությունների մասին բարձրաձայնելն ընդամենն օգնելու է, որպեսզի միջազգային հանրությունը սևեռվի նաև մեր խնդրի վրա, և նրանց ներգրավվածությամբ մենք կարողանանք հակազդել ադրբեջանական ցինիզմին»,-ասաց իրավապաշտպանը:
Վերջինս նշեց՝ նախաքննական գաղտնիքը կարևոր ինստիտուտ է, և նրա միջոցով կարող են շահեր պաշտպանվել, բայց այլ հարց է, որ այն կարող է չարաշահվել:
«Նախաքննական գաղտնիքի նպատակը հարուցված գործի հոդվածների վերաբերյալ տեղեկատվությունը թաքցնելը չէ կամ ընթացող իրավական գործընթացների մասին լռելը: Եվ այս առումով, կարծում եմ, այն հարցադրումը, թե արդյո՞ք պատանդառության փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, և ովքե՞ր են ներգրավված որպես կասկածյալ կամ մեղադրյալ, չի պաշտպանվում նախաքննական գաղտնիքով»,-ասաց Սիրանուշ Սահակյանը:
Նրա խոսքով՝ պատճառը մեկն է, և քանի որ հարուցված քրեական գործը որոշակի առումով քրեաիրավական գնահատական պիտի տա նաև Ադրբեջանի նախագահ Ալիևի գործողություններին, դա չափազանց ծանր գին է ունենալու բանակցային գործընթացում, և այս հանգամանքով փորձելու են ճնշել Նիկոլ Փաշինյանին, և այս պատասխանով ընդամենը հովանավորում են նրան՝ թվացյալ բարենպաստ դաշտ ստեղծելով բանակցությունների համար:
Անդրադառնալով իշխանությունների կողմից լրագրողների աշխատանքի տարատեսակ սահմանափակումներին և այդ առիթով արդարադատության նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանի սկանդալային արտահայտությանը, թե ԱԺ-ում լրագրողների կերպարի տակ թաքնված վարձկաններ կարող են լինել, որով արդարացրել էր իշխանությունների գործողությունները՝ Սիրանուշ Սահակյանը նախ հիշեցրեց, որ երիտասարդ տարիքում գործող արդարադատության նախարարը փորձել է հանրության աչքին ընկնել նաև մեդիա իրավունքի պաշտպանության հարցում:
«Եվ կարծում եմ, պետք է ընդամենը վերցնել և վերընթերցել իր հեղինակությամբ տպագրված հոդվածները, գրքերը, այնտեղ արտացոլված մոտեցումները և փորձել պարզաբանում ստանալ, թե ինչով է պայմանավորված մասնագիտական կարծիքի տարբերությունը»,-ասաց Սիրանուշ Սահակյանը՝ հավելելով, որ ազատ մեդիան, ինչպես դատական իշխանությունը, ոչ թափանցիկ կառավարությունների համար սպառնալիք է: