Լրահոս

23.06.2011 17:42


Արդիականացվում են հյուպատոսական ծառայությունները

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հաստատել է`

- ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում ՀՀ քաղաքացու անձնագրի տրման, փոխանակման, վավերականության ժամկետի երկարաձգման կարգը, ինչի շնորհիվ հիմնովին կբարելավվի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, - ՀՀ սերտիֆիկացման մարմինների կողմից ոչ պարենային արտադրանքի համապատասխանության հավաստման վերաբերյալ տեղեկության տրամադրման կարգը, - ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական և Երևանի քաղաքապետարանի ուսումնական հաստատությունների 2011/2012 թթ. ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը, - «ՏԿՆԾԻԳ-ԱՇՁԲ-ՃՇ-11/03 ՀՎ» ծածկագրով բաց ընթացակարգի գնման գնահատող հանձնաժողովի 2011 թ. մայիսի 31-ի և հունիսի 3-ի նիստերով հաստատված աշխատանքի գնման արդյունքները` 421 մլն 629 հազ. 169 ՀՀ դրամ պայմանագրային արժեքով ընտրված մասնակից ճանաչելով «Եղեգնաձորի ՃՇՇ» ՓԲԸ-ն, - 2008 թ. հունվարի 1-ի դրությամբ հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու օրենքով սահմանված հարկ վճարողների ցանկը և հարկային մարմնի կողմից վերահսկվող պարտավորությունների բացակայության տեղեկանքը ՀՀ արդարադատության նախարարություն տրամադրելու կարգը, - ՀՀ ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի, ռազմամթերքի, հատուկ միջոցների և ոստիկանության ծառայողի անհատական պաշտպանության ցանկերը։ Որոշումը նախապատրաստվել է 2008 թ. մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության հիման վրա։ Գործադիրը հավանություն է տվել 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ ընկերությունների ցանկին և կորպորատիվ կառավարման կանոնագրքի ընդունման ժամանակացույցին։

Այս խորագրի վերջին նյութերը