Բանակցություններ են տարվում Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները բացելու վերաբերյալ․ ԱԱԾ
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի եւ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների կողմից ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են տարվում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 26-ից փակված Գորիս-Որոտան եւ Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացելու վերաբերյալ։ Այս մասին տեղականում ենք ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից։
Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանապահ ծառայության կողմից հայկական կողմին փոխանցվել է տեղեկություն, որ իրենց ուղեկալներից մեկի վրա հարձակում է տեղի ունեցել:
Ներկայումս ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը օպերատիվ-հետախուզական եւ որոնողական միջոցառումներ են իրականացնում ադրբեջանական կողմի տրամադրած տեղեկության վերաբերյալ:
Ճանապարհի վերաբացման ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են: