Դեսպան Համլետ Գասպարյանը հանդիպել է Ռումինիայի ԱԳՆ գլոբալ հարցերով պետքարտուղար Դորու Կոստեայի հետ
Հունվարի 12-ին Ռումինիայի ԱԳՆ գլոբալ հարցերով պետքարտուղար Դորու Կոստեան (Doru Romulus Costea) ընդունեց Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանին: Զրույցի ընթացքում շոշափվեցին հայ-ռումինական օրակարգի ընթացիկ հարցեր, ինչպես նաեւ մտքեր փոխանակվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ նյութերի շուրջ:
Հատուկ ուշադրություն դարձվեց քաղաքական կանոնավոր երկխոսության պահպանմանը, արտաքին գերատեսչությունների միջեւ խորհրդակցությունների շարունակմանը, ինչպես նաեւ եվրոպական ու միջազգային կառույցներում շփումներին' համարելով դրանք անհրաժեշտ պայմաններ հարաբերությունների հետագա զարգացման եւ կապերի խորացման առումով:
Երկուստեք կարեւորվեց տարբեր ոլորտներում առկա կապերի եւ հնարավորությունների լիակատար օգտագործումը եւ համագործակցության առավել ծավալումը, որի համար նպաստավոր պայմաններ են ընձեռնում գործող մեխանիզմները, մասնավորապես' հայ-ռումինական միջկառավարական խառը հանձնաժողովը, կրթության, գիտության ու մշակույթի ոլորտներում համագործակցության ծրագիրը, ինչպես նաեւ մարդկային այն հարուստ ներուժը' ի դեմս ռումինահայերի, որ դարեր ի վեր կռել է երկու ժողովուրդների միջեւ խոր բարեկամությունը եւ փոխադարձ համակրանքը: