Քաղաքական

28.08.2021 12:00


Կութ գյուղի ուղղությամբ թշնամին մոտ 30 րոպե կրակել է. վնասվել են 10 տան տանիքներ

Կութ գյուղի ուղղությամբ թշնամին մոտ 30 րոպե կրակել է. վնասվել են 10 տան տանիքներ

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում երեկ` օգոստոսի 27-ին, ժամը 22:00-ից սկսած մոտ կես ժամ տևողությամբ հակառակաորդի կողմից կրակոցներ են հնչել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը:

«Կրակոցների հետևանքով գյուղում թվով մոտ 10 ընտանիքի տանիքներ են վնասվել: Փառք Աստծո, բնակիչներ կամ զինծառայողներ չեն վիրավորվել: Այս պահին գյուղում հանգիստ է, կրակոցներ չկան»,-ասաց նա:

Նշենք, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել արդեն սահմանամերձ դարձած գյուղերի ուղղությամբ հակառակորդի կրակոցները:

Այս խորագրի վերջին նյութերը