Ուխտագնացություն Սուրբ Հովհան Օձնեցի հայրապետի շիրիմին
Գուգարաց թեմում ամեն տարի ապրիլի 17-ին մեծ հանդիսությամբ նշվում է Սուրբ Հովհան Օձնեցի հայրապետի ուխտի օրը:
Այս տարի ևս թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ և առաջնորդությամբ կազմակերպվեց ուխտագնացություն դեպի Օձուն և Արդվի: Վանաձորի, Սպիտակի, Ալավերդու, Հաղպատի, Ստեփանավանի, Տաշիրի, Մարգահովտի հարյուրավոր ուխտավորներ' առաջնորդությամբ իրենց հոգևոր հայրերի, մասնակցեցին Օձունի Սբ Աստվածածին եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագին: Ուխտավորներ կային նաև հանրապետության տարբեր մարզերից: Պատարագիչն էր Օձունի և ենթաշրջանի հոգևոր հովիվ արժանապատիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը: Հավարտ Պատարագի' գյուղապետարանր կողմից ներկաներին բաշխվեց ուխտի մատաղ և այնուհետև ուխտավորները մեկնեցին Արդվի, որտեղ ամփոփված է Հովհան Օձնեցու աճյունը: Սրբազան հոր հանդիսապետությամբ և հոգևոր հայրերի մասնակցությամբ Սուրբի շիրիմին մոմավառությամբ կատարվեց մաղթանքի արարողություն:
Հավատացյալներին ուղղված իր խոսքում թեմի առաջնորդն ուխտավորներին հորդորեց Սուրբի բարեխոսությունը խնդրելիս աղոթել նաև հայ ազգի ամբողջականության և հավատքի անսասանության համար և մաղթեց. □Թող ձեր ուխտն ընդունելի լինի Տիրոջ առաջ, և ձեր երթն առ Աստված' լուսավոր□:
Թեմակալ առաջնորդի հայրական օրհնությունն ու բարեմաղթանքներն ստանալով' ուխտավորներն առավել ևս ոգեշնչված և հոգու նորոգություն ապրած վերադարձան տուն:

Դիվան Գուգարաց թեմի