Քաղաքագետ. «Ամենակարևորը պատերազմի վերսկսման վտանգն է, որը պետք է կանխվի»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը, անդրադառնալով երեկ Կազանում կայացած Սարգսյան–Ալիև–Մեդվեդև եռակողմ հանդիպմանը, ասել է, որ ՀՀ ԱԳՆ նախարարն արդեն պարզաբանել է՝ ինչու հնարավոր չեղավ հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության գալը:
–Նա նշել է, որ ադրբեջանական կողմը տաս փոփոխություն է առաջարկել կատարել փաստաթղթում, ինչի պատճառով էլ համաձայնություն չի եղել: Այս պահին մեզ համար կարևոր են ԵԱՀԿ ՄԽ-ի և միջազգային կառույցների դիրքորոշումները: Դովիլյան հայտարարությամբ էլ ասված էր, որ եթե այս անգամ էլ համաձայնություն չլինի, ապա կհամարվի խափանված գործընթաց, և այս դեպքում խափանողն Ադրբեջանն է: Ռուսաստանը դեռևս պատրաստ է այս ֆորմատով քննարկել ԼՂՀ հարցը, և դա նշանակում է, որ բոլոր դռները դեռևս փակված չեն,–ասել է նա:
Ըստ Հրանտ Մելիք–Շահնազարյանի՝ ԼՂՀ-ն, լինելով պատերազմի կողմ, փաստորեն դուրս է մնացել բանակցային գործընթացից, ինչին նպաստում է նաև Ադրբեջանը:
–Ամենակարևորը պատերազմի վերսկսման վտանգն է, որը պետք է կանխվի Ադրբեջանի նկատմամբ միջազգային կառույցների ճնշումների արդյունքում: Բանակցային գործընթացի ձևաչափի փոփոխությունը դժվար պրոցես է, և դեռևս անհասկանալի է՝ ինչպես պետք է փոխվի ձևաչափը խնդիրը լուծելու և տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար,–ընդգծել է նա: