Ադրբեջանում քննարկվում է Վրաստանի և Թուրքիայի հետ տնտեսաքաղաքական միություն ստեղծելու գաղափարը
Նոր տնտեսաքաղաքական միություն ստեղծելու առաջարկությամբ, որը կմիավորի Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան (հնարավոր անվանումը՝ ԹԱՎ), հանդես է եկել Ռազմավարական ծրագրման կենտրոնի տնօրեն Ահմեդ Շիրինովը։ Այս մասին գրում է վրացական «ghn.ge» կայքը՝ նշելով, որ նման այլընտրանքային տնտեսական միություններ ստեղծելու գաղափարները վաղուց արդեն քննարկվում են տարբեր մակարդակներում և մասնավորապես իշխանական շրջանակներում։
Ինչպես նշել է Շիրինովը, գաղափարի էությունն այն է, որ ստեղծվի Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի այնպիսի միություն, ինչպիսին ԵՄ–ն է, այսինքն՝ նույն արժույթով, առանց սահմանային վերահսկողության միասնական մաքսային տարածքով, միասնական խորհրդարանով, կառավարությամբ, ինչպես նաև համակարգող այլ կառույցներով։
Հարցին, թե ի՞նչ օգուտներ եք տեսնում Ադրբեջանի համար, եթե այդ միությունը ստեղծվի, Շիրինովը պատասխանել է.
–Օգուտներն ակնհայտ են։ Առաջին հերթին դա նշանակում է տարածաշրջանում տեղի ունեցող ցանկացած գործընթացից Հայաստանի տնտեսաքաղաքական մեկուսացում, ինչպես նաև տարածաշրջանում Հայաստանի հիմնական գործընկեր Ռուսաստանից նրա աշխարհաքաղաքական բաժանում։
Նա ընդգծել է, որ Վրաստանի և Թուրքիայի համար տնտեսական շահն ակնհայտ է.
–Վրաստանի մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է։ Վրաստանն այսօր գոյատևում է միայն Թուրքիայի և Ադրբեջանի շնորհիվ, այնպես որ կարծում եմ՝ Վրաստանը կշահի առավել, քան մյուս երկու երկրները,– ընդգծել է նա։
Նրա խոսքերով՝ միությունը բաց է լինելու, և դրան կարող են միանալ նաև տարածաշրջանի այլ երկրները, որոնք հարգում են միջազգային իրավունքի սկզբունքներն ու միության երկրների տարածքային ամբողջականությունը։