Լրահոս

18.04.2009 15:48


Հիմա էլ պարարվեստում են իրար «գզում»

Հիմա էլ պարարվեստում են իրար «գզում»

Ապրիլի 10-ին «Հայելի» ակումբում «Կարին»   ավանդական երգի, պարի անսամբլի ղեկավար Գագիկ Գինոսյանը դժգոհել էր, որ պետական աջակցություն ունեցող խմբերը շարունակում են Սովետական միության ավանդույթները և ազգային պարերի հիմքը համարում են դասական պարարվեստը:

-Մեծ աղետ է՝ մեր մեծանուն պարարվեստի գործիչների մեծ մասը պնդում է, որ պարերի հիմքը դասականն է: Դա նույնն է, թե ես պնդեմ, որ իմ պապը ծնվել է ինձանից,- ասել էր Գ. Գինոսյանը։

 Պարարվեստի գործիչների միության նախագահ Վանուշ Խանամիրյանին այս խոսքերը շատ են վրդովեցրել։ Նա ընդծում է, որ «եթե ալմաստը չմշակես, բռլյանտ չի դառնա»։

-Խայտառակություն է դա, չի՛ կարելի մեկը մյուսի վրա քար գցել, ցեխ գցել, հերի՛ք է։ Սկսել են գրողներն իրար կրծել, նկարիչներն իրար գզեցին, կոմպոզիտորներն իրար են գզում, հիմա էլ ընգել ենք մենք մեր պարողների՞ն ենք իրար դեմ հանում, ո՛չ, քանի Վանուշ Խանամիրյանը կենդանի ա, պետք է պարերը զուլալ պահել։ Չե՛մ թողնի, որ մեկը մյուսի վար քար գցի,- այսօր «Հայելի» ակումբում ասել է Վ. Խանամիրյանը։

 ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սուրեն Գյանջումյանն էլ հավելել է, որ պարարվեստում Գագիկ Գինոսյան անձնավորության չի ճանաչում, այլ նրան տեսել է հեռուստաեթերից՝ ժյուրիի անդամի կարգավիճակում։

Այս խորագրի վերջին նյութերը