Լրահոս

18.04.2009 18:08


2–րդ հարկի պատշգամբից ցած է ընկել

Հիվանդանոցից ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ պատշգամբից վայր ընկնելու հետևանքով գանգուղեղային փակ վնասվածքով և աջ սրունքի կոտրվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1991թ. ծնված Գարկ Հ.-ն։

Պարզվել է, որ Գարիկ Հ.-ի դեմքին ձեռնափայտով հարվածել է 1963թ. ծնված Նիկոլ Հ.-ն։

Որոշ ժամանակ անց Գարիկ Հ.-ն գլխապտույտի հետևանքով ցած է ընկել տան 2-րդ հարկի պատշգամբից և ստացել սրունքի կոտրվածք։

Կատարվում է հետաքննություն։

 

Այս խորագրի վերջին նյութերը